ՀՀ Նախագահը հոկտեմբերի 28-ին հրամանագրեր է ստորագրել մի շարք անձանց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրելու մասին:
Նախագահի հրամանագրերում ասվում է, որ ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ՀՀ Նախագահը որոշել է՝
Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին և օրինաստեղծ գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Կորյուն Գառնիկի Նահապետյանին,Վարդան Սուրենի Այվազյանին, Գագիկ Ենգիբարի Մինասյանին, Վահրամ Վաղինակի Բաղդասարյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
Երկարամյա բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Գրիգորի Սարգսյանը ևս պարգևատրվել է այդ մեդալով:
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվել են նաև՝ Հայաստանում քաղաքացիական ծառայության համակարգի կայացման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Էդիկի Բադալյանը, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Ալեքսանի Կիրակոսյանը, պետական կառավարման համակարգում երկարամյա արդյունավետ գործունեության համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Արսենի Լոքյանը, պետական կառավարման համակարգում երկարամյա արդյունավետ գործունեության համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Լևոն Հովհաննեսի Մկրտչյանը, կրթության բնագավառում երկարամյա բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Աշոտի Մկրտչյանը, երկարամյա բարեխիղճ ծառայության, իրավակարգի և օրինականության պահպանության գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Հրաչի Պողոսյանը:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47