novate.ru-ն ներկայացնում է տոնածառը զարդարելու շատ յուրահատուկ գաղափարներ, որոնք յուրաքանչյուրը կարող է կրկնել:
Հարմարավետության տարրեր
Դեկորի գործված իրերը շատ հարմար են ձմեռային ներքին հարդարանքի համար, իսկ եղևնու վրա այդպիսի խաղալիքները շատ գեղեցիկ կլինեն:
Ձեռքի տակ եղած ամեն ինչ
Իրականում սեփական ձեռքերով ամանորյա խաղալիք ստեղծելու համար պարտադիր չէ վարպետ լինել: Դրա համար հատուկ նյութեր էլ պետք չեն: Կարելի է օգտագոծել այն, ինչ կա ձեռքի տակ՝ կափարիչներ, թուղթ, ճաապարհային քարտեզ, բանալի և այլն:
Կոճակները համադրելով
Յուրաքանչյուր տանը կարելի է գտնել բազմագույն և տարբեր չափերի կոճակներ: Դրանք շատ հարմար են ամանորյա խաղալիքների համար որպես դեկորատիվ նյութ: Պետք են նաև պատրաստի գնդեր:
Ֆետրե խաղալիքներ
Ֆետրը ևս ամանորյա խաղալիքների համար շատ հետաքրքիր նյութ է: Այն կարելի է փաթաթել, ստանալ ամենատարբեր հետաքրքիր կերպարներ: Իսկ պատրաստի գնդիկը, փոքրիկ ֆետրե ծաղիկները և գրասենյակային գնդասեղներն օգտագործելով՝ կարելի է եղևնու հրաշալի խաղալիք ստանալ:
Lego-ի սիրահարների համար
Եղևնու խաղալիքներ կարող են ստացվել ամենաանսպասելի նյութերից, օրինակ՝ Lego-ից: