Լոնդոնի «Արսենալ»-ը պայքարում է Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի համար, քանի որ նրան համարում է Ալեքսիս Սանչեսին ամենահարմար փոխարինողը՝ գրում է Daily Star-ը:
«Daily Mirror-ը գրում է, որ լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը երկընտրանքի առջև է կանգնած և չգիտի՝ հրաժարվի՞ Ալեքսիս Սանչեսի ծառայություններից, թե՞ նոր պայմանագիր առաջարկի նրան:
«Յուվենթուս»-ը հետաքրքրված է Ալեքսիս Սանչեսի ծառայություններով, և թիմի գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան բարձր է գնահատում չիլիացի ֆուտբոլիստի խաղը:
«Արսենալ»-ը վաղուց է հետաքրքրված Մխիթարյանի ծառայություններով, սակայն նրա տրանսֆերի ձեռքբերման համար ստիպված կլինի պայքար մղել «Չելսի»-ի հետ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «զինագործներ»-ն արդեն սկսել են բանակցությունները դորտմունդյան ակումբի հետ՝ 27-ամյա հայ կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց առաջարկելով 23 միլիոն ֆունտ:
Հենրիխ Մխիթարյանը ֆենոմենալ մրցաշրջան է անցկացնում և 51 խաղում դարձել է 23 գոլի ու 32 գոլային փոխանցման հեղինակ:
Գերմանական Bild-ը պնդում է, որ անցյալ ամառ «Չելսի»-ն պատրաստ է եղել Մխիթարյանի տրանսֆերի համար 60 միլիոն եվրո վճարել, և այժմ էլ լոնդոնյան ակումբն սպասում է տրանսֆերային պատուհանի բացմանը նոր քայլեր ձեռնարկելու համար:
Ամռանը, ինչպես հայտնի է, Անտոնիո Կոնտեն զբաղեցնելու է «Չելսի»-ի գլխավոր մարզչի պաշտոնը և տրանսֆերներ իրականացնելու համար ստանալու է 130 միլիոն ֆունտ»,- գրում է կայքը:
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
09:02
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55