Վանաձորի դպրոցի բակում երկու տարի առաջ դեկտեմբերի 2-ին դանակահարված Տիգրանը մեկ ամիս անց այս օրը կոմայից դուրս եկավ: Այսօր` հունվարի 2-ին, արդեն երկրորդ տարին նրա հարազատները նշում են Տիգրանի «երկրորդ ծնունդը»: Տիգրանը կատարվածի մանրամասները չի հիշում. միայն հիշում է` ինչպես է առավոտյան սովորականի նման արթնացել ու դպրոց գնացել։ Այնուհետեւ վիճաբանություն է եղել, կրծքավանդակի ու թիկունքի շրջանում ստացած դանակի վնասվածքների հետեւանքով Տիգրանի մոտ առողջական լուրջ խնդիրներ են առաջացել, որոնք նրան երկու տարի անց էլ դեռ ուղեկցում են։
Տիգրանն Իսրայելում բուժման կուրս է անցել, որն արդյունավետ է, բայց ոչ լիարժեք։ Նախկին լիարժեք կյանքին վերադառնալու համար Տիգրանից դեռ երկար ժամանակ ու մեծ համբերություն կպահանջվի։
Կատարվածի հետ նրա հարազատները դեռ չեն համակերպվել. բոլորն էլ կհանգստանան միայն այն ժամանակ, երբ Տիգրանը լիովին առողջանա:
NEWS.am-ը հայտնել էր, որ 2014թ. դեկտեմբերի 2-ին Վանաձորի Գեւորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցի բակում վիճաբանություն էր տեղի ունեցել, որի ժամանակ Վանաձորի բնակիչ 18-ամյա Նարեկ Ադամյանը դանակահարել էր 17-ամյա Տիգրան Գեւորգյանին եւ 17-ամյա Ռոբերտ Պ.-ին։
Նարեկ Ադամյանը դեպքից հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանություն եւ խոստովանել, որ ինքն է դանակով հարվածել Տիգրանին ու Ռոբերտին: Նարեկ Ադամյանը դատապարտվել է 3 ու կես տարվա ազատազրկման:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34