«Դե Ֆակտո» ամսագրի խմբագրակազմը 2016թ. «Տարվա Պաշտոնյա» է ճանաչել ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Վլադիմիր Գասպարյանը իրավմամբ համարվում է մեր իրավական համակարգի հնաբնակներից և իր անուրանալի ու վիթխարի ավանդն է ներդրել՝ մեր պետության համար կարևոևագույն ու կենսական նշանակություն ունեցող ոլորտի կայացման մեջ:
Վլադիմիր Գասպարյանի ֆենոմենը կայանում է նրանում, որ նրան վստահված յուրաքանչուր բնագավառ, շնորհիվ իր բարձր պրոֆեսիոնալիզմի, իր առջև դրված ամենբարդ խնդիրները՝ ժամանակին և անթերի կատարման, իր և իր ենթակաների նկատմամբ ունեցած խստապահանջության, անընդհատ կատարելագործման ու ճիշտ վարվող կադրային քաղաքականության, շատ կարճ ժամանակում վերածվում է օրինակելի և հասարակության լիարժեք վստահությունը վայելող կառույցի:
Առաջին կառույցը, որը կցանկանաինք հիշատակել ՀՀ ՊՆ Ռազմական Ոստիկանությունն է, որի լիարժեք ձևավորումը ու հետագա ձեռքբերումները, բացառապես Վլադիմիր Գասպարյանի ներդրած ջանքերի և մասնագիտական հմտությունների արդյունքում է հնարավոր դարձել:
Երկրորդ կառույցը ՀՀ Ոստիկանությունն էր, որը նույնպես կարիք ուներ արմատական բարեփոխումների, հանրային վստահության նշաձողի բարձրացման, համակարգում առկա թերությունները շտկելու և օրենքի գերակայությունը ամենուր ապահովելու՝ արհեստավարժ ու վճռական տրամադրված ղեկավարի:
2011 թ. նոյեմբերի 1-ին ստանձնելով ՀՀ Ոստիկանության պետի պաշտոնը՝ Վլադիմիր Գասպարյանը այս տարիների ընթացքում կարողացավ կերտել բոլորովին այլ ոստիկանի կերպար, ով լիովին գիտակցում է օրենքի պահապանի իրական դերն ու նշանակությունը և վայելում է հասարակության լիարժեք աջակցությունը իր ամենօրյա բարդ ու պատասխանատու աշխատանքի մեջ: Մեր հասարակությունը մեծ հավատով ու դրական սպասումներով է համակված՝ բազմափորձ գեներալ Վլադիմիր Գասպարյանի յուրաքանչուր նախաձեռնության հանդեպ և բարձր է գնահատում ոստիկան-քաղաքացի փոխհարաբերությունները ջերմացնելու ու հասարակության մեջ առկա արատավոր և հանցածին երևույթները միասնաբար վերացնելու ուղությամբ գործադրվող նրա ջանքերը: Ոստիկանության արձանագրած ակնառու հաջողությունների ու առաջընթացի մասին փաստեցին նաև միջազգային հեղինակավոր կազմակերպությունները, որոնք մեր մայրաքաղաք Երևանը արդարացիորեն ընդգրկեցին աշխարհի ամենապահով ու անվտանգ քաղաքների ցանկում:
ՀՀ Ոստիկանությունը իր ծայրաստիճան հանդուրժողականության ու մարդասիրության ամենացայտուն ապացույցը տվեց հուլիսյան տագնապալի, անկանխատեսելի ու անդառնալի հետևանքներով լի օրերին, երբ մի խումբ զինված և իրենց ապստամբ հորջորջող արկածախնդիրներ երկու շաբաթ շարունակ կաթվածահար արեցին երկրի հասարա-քաղաքական կյանքը և լրջագույն վնաս հասցրեցին մեր երկրի միջազգային հեղինակությանը: ՀՀ Ոստիկանությունը չտրվեց որևէ սադրանքի, այլ շնորհիվ բարձր պրոֆեսիոնալիզմի մինչև վերջին պահը ձեռնպահ մնաց օրենքով իրեն վերապահված գործառույթները իրականացնելուց և հստակ ցույց տվեց բոլորին, որ ի տարբերություն բարիկադի մյուս կողմում գտնվող ահաբեկիչների, ովքեր սառնասրտորեն գնդակահարեցին իրենց իսկ ընտանիքների անվտանգությունն ապահովող ոստիկաններին, իրենց համար անընդունելի է նրանցից որևէ մեկի կորուստը: Մենք պետք է ազգովի հպարտանանք մեր ոստիկաններով, ովքեր իրականում ընտրել են վտանգներով լի և հիացմունքի ու դրվատանքի արժանի աշխատանք, ընդսմին իրենց կյանքը վտանգելով ապահովում են մեր և մեր երեխաների անվտանգ առօրյան:
Կրկին անգամ շնորհավորում ենք վաստակաշատ և փորձառու գեներալ, պետականամետ գործիչ, մարդկային բարձր որակներով օժտված, հայրենիքի շահը ամեն ինչից վեր դասող ու մեր ազգի բացառիկ նվիրյալ՝ ՀՀ Ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վրադիմիր Գասպարյանին «Տարվա Պաշտոնյա» ճանաչվելու կապակցությամբ:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47