2016 թվականը եղել է ամենաբարդ տարին՝ 1994 թվականից հետո: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ ամփոփելով 2016 թվականը: «Մենք ունեցանք անդառնալի մարդկային կորուստներ, նյութական կորուստները կարող ենք վերադարձնել, սակայն մարդկային կորուստները սարսափելի են, անկախ նրանից, որ թշնամին կրել է տասնապատիկ ավելի շատ կորուստ, մեզ համար յուրաքանչյուր զոհ անդառնալի կորուստ է»,- ասաց նա:
Դավիթ Բաբայանը նշեց, որ ապրիլյան պատերազմը նրանով էր կարևոր, որ հակառակորդը ևս մեկ անգամ ապացուցեց, թե ով է ինքը և ինչ է ուզում: «Այդ պատերազմը չի եղել լոկալ, պրովոկացիա, եղել է փորձ՝ բլից կրիկի միջոցով ոչնչացնել Արցախը, և եթե ստացվեր՝ զավթել տարածքներ նաև ՀՀ-ից, ինչը ձախողվեց: Այսինքն՝ մենք մեր պետականությունը պահպանեցինք, ինչը կարևորագույն ձեռքբերում է, թեև կորուստներն անդառնալի են»,-ասաց նա և նշեց, որ մեր պետականությունը պահպանվեց Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնության և քաջարի տղաների շնորհիվ:
«Թշնամին թերագնահատեց մեզ, կարծում էր, թե փոխվել է բանակը, սերունդը: Միշտ պետք է հիշենք, թե ինչ է լինում, երբ մենք թուլանում ենք ներսից: Ապրիլյան պատերազմն իր հետքը թողեց և այդ ամենը երբ մոռանում ենք, մեր զգոնությունը կորցնում ենք, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով: Նոր տարուց առաջ արձանագրված վերջին դեպքերը ևս մեկ անգամ ցույց տվեցին, թե ում հետ գործ ունենք։ Աննորմալ մի պետության հետ, որը նույնիսկ նոր տարվա նախաշեմին փորձում է յուրահատուկ ձևով «շնորհավորել» տոները: Մենք պետք է իմանանք մի բան, որ երբ միասնական ենք, մենք անպարտելի ենք»,- ասաց Բաբայանը:
Ինչ վերաբերում է բանակցային գործընթացում հետընթաց արձանագրելուն և կարգավորման գործընթացից հեռանալու հարցին, Դավիթ Բաբայանը նշեց,որ Ադրբեջանը շարունակում է ֆաշիստական գաղափարախոսությամբ առաջնորդվել, և այդ դեպքում էլ ինչի՞ մասին կարող ենք խոսել: Նա վստահեցրեց, որ երբևիցե չի կարող լինել ԼՂ- վերադարձ այն վիճակին, որը եղել է նախկինում:
Ըստ Դավիթ Բաբայանի՝ բանակը 2017 թվական է մուտք գործում ավելի հաստատակամ, ավելի ուժեղ և ապրիլից հետո հակառակորդն ինչ փորձեր էլ կատարել է, բոլորը ձախողել է: «Ապրիլյան պատերազմում միջազգային հարթություններում մեր բանակը ցույց տվեց, որ ապահովում է ոչ միայն հայ ժողովրդի անվտանգությունը, այլ նաև քաղաքակիրթ աշխարհի ճակատներից մեկը պահպանող ուժն է: 2017 թվականի մեր մարտահրավերը շարունակում է մնալ խաղաղության և անվտանգության ապահովումը, մենք պետք է լինենք զգոն, որովհետև Ադրբեջանը չի վերանայելու իր մոտեցումները»,- ասաց նա:
Դավիթ Բաբայանի խոսքով՝ մեր առավելությունը հոգեբանական ոլորտում է և մեր ոգին անհամեմատ բարձր է, ինչը հակառակորդը փորձում է կոտրել: «Ինչպես հայերի պատմության մեջ մայիսը հաղթանակի ամիս է, նույնը դարձավ նաև ապրիլը։ Ապրիլ ամիսը ցույց տվեց, որ մենք ապրելու իրավունք և կարողություն ունենք»,- հավելեց նա:
Դավիթ Բաբայանը գտնում է, որ հայությունն ունի չորս հիմնական խնդիր, որոնցում պետք է լինենք միասնական. արցախյան հիմնախնդիրը, Ցեղասպանության միջազգային ճանաչումը, հայ ազգային ինքնության պահպանումը Սփյուռքում և Սևանա լճի խնդիրը:
23:32
21:56
21:51
21:28
21:13
20:39
20:20
15:56
15:46
15:33
15:12
14:45
14:21
14:08
13:56
13:43
13:28
13:11
12:56
12:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18