Չիփսեր եւ «աղբային» սննդի այլ տեսակներ ուտելը երիկամներին եւ մարմնի այլ հատվածներին ոչ պակաս վնաս է հասցնում, քան արյան մեջ ավելորդ շաքարը երկրորդ տեսակի դիաբետի դեպքում: Այդ մասին ասված է հոդվածում, որը հրապարակվել է Experimental Physiology ամսագրում:
«Արեւմուտքի բնակիչների սննդակարգը գնալով ավելի ու ավելի «աղբային» սնունդ է պարունակում, եւ այսօր մեզ մոտ աստիճանաբար վկայություններ են հավաքվում այն բանի օգտին, որ նման ուտեստների չափից շատ օգտագործումը մեծացնում է երկրորդ տեսակի դիաբետի եւ ճարպակալման զարգացման շանսերը: Մենք ցույց ենք տվել, որ այդ սննդի օգտագործումը երիկամներ գլյուկոզայի փոխանցման ընթացքում նույն փոփոխություններն է առաջացնում, ինչ երկրորդ տեսակի դիաբետը»,— հայտնել է Հավովի Չիչգերը (Havovi Chichger) Ռասկինի համալսարանից (Մեծ Բրիտանիա):
Չիչգերն ու իր գործընկերները հետեւել են նյութափոխանակության փոփոխություններին, որոնք տեղի են ունեցել առնետների օրգանիզմում, որոնց կերակրել են բացառապես «աղբային» սննդով` պահածոյացված պանրի կտորներով, շոկոլադե բատոններով, կեքսերով եւ զեֆիրով ութ շաբաթ շարունակ: Զուգահեռաբար գիտնականները հետեւել են առնետներին, որոնք սնվել են նորմալ սննդով կամ հետեւել են բարձր կալորիական սննդակարգի` ճարպի 60 տոկոս մասնաբաժնով:
Այդ մոնիտորինգը անսովոր երեւույթ է բացահայտել. պարզվել է, որ այն առնետների օրգանիզմում, որոնք «աղբային սննդով» են սնվել, նյութափոխանակության համակարգը զգալիորեն փոփոխել է աշխատանքը, այդ թվում եւ այն, թե բջիջներն ինչպես են փոխազդել գլյուկոզայի եւ այլ շաքարների հետ: Մասնավորապես, փոխվել է GLUT եւ SGLT ընտանիքների սպիտակուցների աշխատանքը, որոնք առավարում են շաքարի մոլեկուլների տեղափոխումը արյունատար անոթների եւ երիկամների ներսում:
Գիտնականները պատմում են, որ երիկամներում տվյալ մոլեկուլները յուրօրինակ ֆիլտրի դեր են խաղում, որը «որսում է» գլյուկոզայի մոլեկուլները եւ դրանք վերադարձնում է արյան շրջանառություն: Այդ սպիտակուցների աշխատանքում խախտումները, որոնք դրանց ակտիվության բարձրացման են հանգեցնում, երկրորդ տեսակի դիաբետի եւ նյութափոխանակության հետ կապված այլ խնդիրների զարգացման հետեւանքներից մեկն են:
Չիչգերը նշում է, որ «աղբային» սննդով սնվող առնետների օրգանիզմում GLUT եւ SGLT սպիտակուցների աշխատանքի փոփոխությունները սկզբունքորեն քիչ են տարբերվել նրանից, ինչ տեղի է ունենում դիաբետով հիվանդների օրգանիզմում: դա թույլ է տալիս խոսել Արեւմուտքի երկրներում դիաբետի համաճարակի ընթացիկ զարգացման մեջ տվյալ սննդի դերի առկայության մասին, ինչպես նաեւ այն մասին, որ նման խնդիրների դեմ կարելի է պայքարել արգելափակելով այդ միացությունների աշխատանքը:
17:03
09:45
09:34
09:18
09:02
20:11
19:45
19:29
18:46
18:24
18:09
15:34
15:09
14:48
14:35
14:19
14:02
13:42
13:32
13:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03