015 թվականին Հայաստանի գործազուրկների մեծ մասը՝ 39.6%-ը, աշխատանք գտնելու համար դիմել են ծանոթների և բարեկամների օգնությանը։ Այս մասին են վկայում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված «Աշխատանքի շուկան Հայաստանի Հանրապետությունում, 2016 զեկույցի տվյալները»։
Զեկույցը հրապարակվել է 2016 թվականի դեկտեմբերի 30-ին, սակայն արդյունքները 2014-2015 թվականներին են վերաբերվում։
Նույն զեկույցի տվյալները վկայում են, որ տղամարդիկ ծանոթներին աշխատանք գտնելու հարցով ավելի շատ են դիմում, քան կանայք (45.7%-ը՝ 33.9%-ի դիմաց)։
Ընդ որում, աշխատանք գտնելու այս եղանակը ավելի տարածված է դառնում։ 2014 թվականին այդ կերպ փորձել են աշխատանք գտնել 30.2%-ը, իսկ 2015-ին, ինչպես նշեցինք, 39.6%-ը։
Աշխատանք գտնելու հաջորդ տարածված միջոցը անմիջապես գործատուին դիմելն է՝ 23.6%։ Գործազուրկների 18.3%-ն էլ աշխատանք գտնելու համար կանոնավոր հետևել է հայտարարություններին։
Զբաղվածության պետական ծառայությանը աշխատանք գտնելու համար 2015 թվականին դիմել են գործազուրկների 6.6%-ը աշխատանքի տեղավորման գործակալություններ՝ 4.7%-ը։ Ընդ որում, երկու դեպքում էլ 2014-ի համեմատ նվազում կա. զբաղվածության պետական ծառայություն դիմումները 2014 թվականին կազմել են 10.1%, իսկ աշխատանքի տեղավորման գործակալություններ՝ 11%։

14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47