Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան մոնիտորինգի համազեկուցողների հետ հանդիպմանը «Ժառանգություն» խմբակցությունը, բացի Սահմանադրական փոփոխությունների, Ընտրական օրենսգրքի և կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հարցերից, անդրադարձ է կատարել նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին. հանդիպումից հետո լրագրողներին տեղեկացրեց պատգամավոր Թևան Պողոսյանը: «Պարտքս համարեցի անդրադարձ կատարել այն խնդրին, որ ԵԽԽՎ-ում հունվարին, երբ զգուշացնում էինք, որ եթե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին իրենք մատերի արանքով նայեն, ապա մի գուցե տարածաշրջանում լինեն տարբեր էսկալացիաներ և ավանտյուրաներ: Հույս հայտնեցի, որ այլևս այդպես մատերի արանքով կամ ուղղակի հավասարակշռության նշանի իմաստով չեն անդրադառնա արցախյան խնդրին»,- ասաց պատգամավորը: Արձագանքը ԼՂ հարցով, ըստ Թևան Պողոսյանի, այն է եղել, որ ապագայում կփորձեն մի քիչ ավելի տարբերակված Արցախի հարցին վերաբերվել: «Ասացին, որ ապագայում կփորձեն մի քիչ ավելի տարբերակված Արցախի հարցին վերաբերվել և թույլ չտան, որ իրենց ինստիտուտում այլևս… հասցեական կլինի, կամ իրենք զերծ կմնան խնդիրներից, կամ իրենք կբարձրաձայնեն հարցը, որ այսօրվա դրությամբ դա իրենց ինստիտուտի դաշտում չի լուծվում։ Բայց դա մեկ մարդու խոսք եմ ասում»,-ասաց նա: Թևան Պողոսյանը նաև նշեց, որ ներկայացրել են իրենց մոտեցումները, թե ինչպես են պատկերացնում Ընտրական օրենսգրքի մշակման գործընթացը, անդրադարձել են կոռուպցիայի դեմ պայքարին: «Իրենք խոստացան, որ այս բոլոր մոտեցումները, որոնք միշտ ներկայացվել են՝ ցուցակների հրապարակումը, ID քարտերով քվեարկությունը, վստահված անձանց և դիտորդների հանդեպ ավելի ազատ ընկալումը, որ ընտրությունները միայն ընտրությունների օրը չեն, այլ նաև նախորդող ժամանակահատվածն է, դրանից հետո վերահաշվարկի խնդիրներ են, բոլոր խնդիրները, որ ներկայացվեց, խոստացան, որ կքննարկեն բոլոր բարձր ատյաններում և կփորձեն ներկայացնել»,- ասաց Թևան Պողոսյանը:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58