Եվրոպայի համար 2016-ի ամենահզոր սասանումը ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալն էր, ինչը, սակայն, կառավարելի է թվում։ Վատ նորությունն այն է, որ այս տարի Ֆրանսիայում եւ Իտալիայում նշմարվում է պոպուլիստների կողմից իշխանության գալու հնարավորություն։ Երկու դեպքում էլ դա կարող է նշանակել ԵՄ վերջը, գրում է Project Syndicate ամերիկյան պարբերականը։
Վերջին ժամանակներս ԵՄ–ն դարձել է պոպուլիստների գլխավոր թիրախը։ Այդ ֆենոմենն առաջին անգամ նկատվեց Հունաստանում, որտեղ 2015–ի հունվարին իշխանության եկավ ծայրահեղ ձաղակողմյան «Սիրիզա» կուսակցությունը։ Դա առաջին հերթին մարդկանց կամքն էր ցուցադրում։ 2015–ի հունիսի հանրաքվեին ընտրողների մեծ մասը մերժեց Հունաստանի վարկատուների առաջարկը, քանի որ դա կհանգեցներ պետական ծախսերի ավելի մեծ կրճատմանը։
Իհարկե, բոլորը չէին կարծում, որ ԵՄ անդամակցությունն արժեր այդ զոհաբերությանը։ Բայց ԵՄ քննադատների շրջանում տարածված էր որոշակի պրակտիկություն, որն ուղղված էր գլխավորապես տնտեսական ոլորտում ԵՄ գործունեությանը։ Հենց այդ պատճառով նման քննադատությունը բարձր էր հնչում այն երկրներում, որոնք ամենից շատ են տուժել եվրոյի ճգնաժամից։ Սակայն հիմա այդ իրավիճակը փոխվել է։ Թափ է հավաքում ծայրահեղ աջակողմյան պոպուլիզմը ուժեղ տնտեսությամբ երկրներում՝ Ավստրիայում, օրինակ, եւ այն երկրներում, որտեղ ԵՄ անդամակցությունից օգուտն ավելի շոշափելի էր՝ Հունգարիա եւ Լեհաստան։
Իրականում ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունները եւ խորհրդարաններն ընտրում են ԵՄ ղեկավարներին եւ բյուրոկրատներին հենց այն բանի համար, որպեսզի արգելքներ դնեն այսրոպեական մեծամասնության եւ ապագա կառավարությունների ճանապարհին։ Բայց պոպուլիստները ձեւափոխում են այդ համակարգի ընկալումը՝ հայտարարելով, որ բոլոր այդ պաշտոնյաները վերնախավի մի մասն են, որոնք ընտրվում են ժողովրդի կամքի իրացմանը խոչընդոտելու համար։
Հիմնական կուսակցությունների քաղաքական գործիչները, առավել եւս՝ ԵՄ պաշտոնյաները, քիչ բան կարող են հակադրել այդ դատողություններին։ Որոշ ազգային քաղաքական գործիչներ տեղի են տալիս ճնշմանը՝ ընդունելով հակառակորդների հռետորաբանությունն ու անգամ ծրագիրը։ Բայց ԵՄ–ն չի կարող այդպես վարվել, քանի որ դա կարագացնի նրա վախճանը։
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34