Գուգարաց թեմի առաջնորդի՝ Սուրբ ծննդի օրը պատարագի ժամանակ արած հայտարարությունը բազմաթիվ քննարկումների առիթ է տվել։ Մասնավորապես Վանաձորի ըննդիմադիր «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները դժգոհել են՝ հայտարարելով, որ սրբազանը իրավունք չուներ եկեղեցու հարթակից քաղաքական լոզունգներ հնչեցնելու ու կոչեր անելու։ Հիշեցնենք,որ սրբազանը կոչ էր արել ըննդիմադիր ավագանու անդամներին մասնակցել նիստերին ու չբոյկոտել քաղաքապետարանի աշխատանքները։ Վանաձորում, ինչպես գիտենք, կրքերը բավականին լարված են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մոտենում են պառլամենտական ընտրությունները, դրանք գնալով ավելի են լարվելու։ Իրականում սրբազանը միասնության կոչ է արել։ Ընդամենը։ Ինչը և մտնում է եկեղեցու պարտականությունների մեջ՝ միավորել ու նպաստել թե՛ հանրային լայն, թե՛ կոնկրետ սեգմենտների միավորմանը։ Հանրային համերաշխությունը Հայաստանի համար այլընտրանք չունի։ Այսօր Վանաձորում տիրում է անորոշության մթնոլորոտ։ Հասկանալի է ընդդիմության դիրքորոշումը, սակայն սրբազանին պիտակավորելը հաստատ որևէ լավ բանի չի բերելու ու չի հանգեցնելու։ Չի կարելի դիվիդենտ հավաքել քաղաքում մեծ հարգանք վայելող հոգևորականին թիրախավորելով, ինչքան էլ որ քաղաքական առումով իրենց համար ոչ բարենպաստ հայտարարություն արած լինի։ Հետաքրքրական է, որ ԼՀ-ի անդամները խոսում են, որ եթե տրվում է գնահատական, պետք է լինի օբյեկտիվ։ Այսինքն՝ ի՞նչ է ստացվում։ Ենթադրենք՝ Չուլջյանը հայտարարեր, որ, այո՛, ճիշտ է անում ընդդիմությունը, որ բոյկոտում է նիստերը։ Արդյո՞ք այդ դեպքում ԼՀ-ն կհայտարարեր, որ հայտարարությունը օբյեկտիվ է, թե՞ կլծվեր անխնա իր կողմնակիցների միջոցով տարածելուն այդ հայտարարությունը, գովերգելով սրբազանին։ Դ
ժվար թե։ Հետևաբար պետք չէ այդպես միանգամից կտրուկ հակադարձել ու քավության նոխազ սարքել վերջինիս, որովհետև ի վերջո դա ընդամենը հայտարարություն է։
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
12:01
11:57
11:36
11:14
11:02
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58