ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 2017 թվականի հունվարի 2-ին 12-րդ դասարանի աշակերտին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ:
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հունվարի 2-ին «Ալավերդի» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ «ձախ թիակի շրջանի կտրած-ծակած, թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 12-րդ դասարանի աշակերտ Հ. Հակոբյանը։ Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ աշակերտը նշված վնասվածքն ստացել է սրճարանի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։
Անչափահասին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Արդյունքում՝ պարզվել է վիճաբանության շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
Նախնական տվյալներով՝ աշակերտն իր համադասարանցիների հետ դեպքի օրը սրճարանում մասնակցել է Ամանորի կապակցությամբ կազմակերպված խնջույքին, որի ժամանակ սրճարան են մտել այլ տղաներ և գարեջուր պատվիրել, սակայն մատուցողը տեղեկացրել է, որ սրճարանում մասնավոր խնջույք է, և այլ այցելուներից պատվերներ չեն ընդունվում։ Տղաները շարունակել են մնալ սրճարանում, ինչի կապացությամբ վիճաբանություն է առաջացել նրանց և դպրոցականների միջև։ Վիճաբանությունը շարունակվել է դրսում՝ սրճարանի մոտ, որի ընթացքում էլ առերևույթ հանցագործություն կատարած անձն իր մոտ գտնվող կտրող-ծակող գործիքով հարվածել է աշակերտ Հ. Հակոբյանի կրծքավանդակի ձախ թիակային շրջանին՝ վերջինիս առողջությանը պատճառելով ծանր մարմնական վնաս, այնուհետև դիմել փախուստի:
Նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առերևույթ հանցագործություն կատարած անձի վերաբերյալ, և հունվարի 5-ին որոշում է կայացվել՝ նրան ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և հայտարարվել է հետախուզում:
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ հետախուզվողին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
14:03
13:47
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03