ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հունվարի 9-ին հանդիպել է Հովել Չենորհոքյանի հետ, ով ներկայացրել է Ժնևում գտնվող «Ֆեդա» բիզնեսի և ցուցահանդեսների կենտրոնի օգտագործման հնավորությունները:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սուրեն Կարայանն ընդգծել է, որ 3800 քմ մակերեսով կենտրոնի առաքելությունը հայ գործարարների համար Եվրոպայում հուսալի ներակայացուցչության ստեղծումն է: Հովել Չենորհոքյանը ներկայացրել է կենտրոնի ընձեռած հնարավորությունները, մասնավորապես` Եվրոպայում հայկական ապրանքատեսակների ներակայացման, եվրոպական մեծ առևտրային ցանցերի հետ համագործակցության միջոցով դրանց մատակարարման հեռանկարները և կենտրոնի պահեստային հնարավորությունները:
Նախարար Սուրեն Կարայանը կարևորել է կենտրոնի գործունեությունը, որի տարածքում անձամբ շրջայց է կատարել: Նախարարի խոսքով` այդ ներուժի գրագետ օգտագործումը շոշափելի դրական արդյունքներ կարող է գրանցել:
Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում լոգիստիկ կենտրոնի ձևավորման շուրջ, որը կհեշտացնի եվրոպական շուկայում հայկական ընկերությունների ներկայացվածությունը և արտահանման գործընթացները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նախարարությունը առաջիկայում կներկայացնի հայկական այն ընկերությունները ցանկը, որոնց ապրանքատեսակները որակական չափանիշներով կհամապատասխանեն եվրոպական շուկայի պահանջներին և հետաքրքրված կլինեն` ներկայացվելու ցուցահանդեսային կենտրոնում:
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
12:55
12:43
12:26
12:12
11:58
11:43
11:27
11:13
10:54
10:42
10:25
10:12
09:57
09:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02