2016թ. ապրիլի 1-ից հետո Ադրբեջանի Հանրապետության կողմից 1994թ. զինադադարի համաձայնագրի խախտման կապակցությամբ, ինչպես նաև հետագայում հակառակորդի կողմից հնարավոր նախահարձակ գործողություններով պայմանավորված՝ աշխարհազորային համարվող աշխատողների աշխատանքային իրավունքների լիարժեք պաշտպանության համար իրավական հիմքերի ապահովման նպատակով անհրաժեշտ է ՀՀ աշխատանքային օրենսգրքով աշխարհազորայինների համար սահմանել աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ (աշխատատեղի պահպանում և վարձատրության կազմակերպում)՝ կամավորական հիմունքներով մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածում: Օրենսգրքի առաջարկվող լրացումների նախագիծը քննարկվելու է ՀՀ կառավարության ս.թ. մայիսի 12-ի նիստում:
Նախագծով նախատեսվում է աշխարհազորային համարվող աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով՝ կամավորական հիմունքներով մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածում այդ աշխատողների համար սահմանել աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ (աշխատատեղի պահպանում և վարձատրության կազմակերպում): Այս նպատակով նախագծով նախատեսվում է առաջարկվող իրավական կարգավորմանը տալ հետադարձ ուժ՝ այն տարածելով 2016թ. ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: Նախագիծը մշակել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Կառավարության հավանությունն ստանալուց հետո այն սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02