Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան դժգոհել է Մեսսիից:
«Ես հիասթափված եմ Լեո Մեսսիի այս քայլից` չմասնակցել ՖԻՖԱ տարվա լավագույնների պարգևատրման արարողությանը: Տանը նստելով` հեռուստացույցի դիմաց, չես կարող պայքարել: Չեմ կարող ասել, թե ինչու «Բարսելոնա»-ն ներկա չէր, բայց այն կարծիքին եմ, որ Ցյուրիխում լինելով՝ նա առավել լավ կպայքարեր»,- ասել է Մարադոնան:
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչեց Պորտուգալիայի ազգային թիմի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: ՖԻՖԱ-ն լավագույն ֆուտբոլիստուհի ճանաչեց ԱՄՆ հավաքականի անդամ Կարլի Լոյդին: Պուշկաշի մրցանակին` լավագույն գոլի մրցանակին, արժանացավ մալայզիական սուպերլիգայում հանդես եկող Մոդ Ֆաիզ Սուբային: ՖԻՖԱ-ն տարվա լավագույն մարզչի կոչմանն արժանացրեց անգլիական «Լեսթեր սիթի»-ի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին: «Արդար խաղի» մրցանակին արժանացավ կոլումբիական «Աթլետիկո Նացիոնալ ը»: Տարվա լավագույն թիմի կազմում ընդգրկվեցին Մանուել Նոյերը, Դանի Ալվեսը, Խերարդ Պիկեն, Սերխիո Ռամոսը, Մարսելոն, Լուկա Մոդրիչը, Թոնի Կրոսը, Անդրես Ինիեստան, Մեսսին, Լուիս Սուարեսը և Ռոնալդուն: ՖԻՖԱ-ի կողմից այս տարի առաջին անգամ հանձնվեց նաև լավագույն երկրպագուների մրցանակը, որին արժանացան «Լիվերպուլ»-ի և Դորտմունդի «Բորուսիա»-ի երկրպագուները:
09:45
09:02
00:00
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44