Թուրքիայի Տրապիզոն քաղաքում կանանց իրավունքների թեմայով գիտաժողով է կայացել։ Գիտաժողովի ընթացքում ելույթ է ունեցել Թուրքիայի «Գիրեսուն» համալսարանի Հաղորդակցության ֆակուլտետի ռադիո և հեռուստատեսության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Հյուլյա Ուղուր Թանրըօվերը՝ ներկայացրելով, թե ինչպես և երբ է սկսվել կանանց իրավունքների համար պայքարը Թուրքիայում։
Ինչպես հաղորդում է ermenihaber.am-ը՝ վկայակոչելով «Günebakış» լրատվական կայքին՝ պրոֆեսորն ընգծել է, որ կանանց իրավունքների համար պայքարն Օսմանյան Կայսրությունում սկսվել է հայ կանանց շնորհիվ։ Ըստ Թանրըօվերի՝ օսմանյան շրջանում կանանց իրավունքները պաշտպանում էին հայ կանայք, իսկ թուրք կանայք նրանցից են սովորել պաշտպանել իրենց իրավունքները։
«Մենք մեր իրավունքների համար պայքարը սկսել ենք դեռ մինչև հանրապետական շրջանը։ Օսմանյան Կայսրության ժամանակ կանայք ավելի շատ են պայքարել իրենց իրավունքների համար։ Օսմանյան շրջանում հատկապես հայ կանայք են այդ պայքարում մեծ դեր ստանձնել»։
Անդրադառնալով 1923թ․ Թուրքիայի Հանրապետության հռչակումից հետո կանանց իրավունքների համար պայքարին՝ պրոֆեսորը նշել է, որ ժամանկակից ընկալմամբ, կանանց իրավունքների համար պայքարը կապվում է հենց հանրապետական շրջանի հետ։
«Ասում են՝ քեմալականներն են կանանց իրավունքները տվել։ Գուցե, հանրապետության հռչակումից հետո կանանց որոշ իրավունքներ ավելի հեշտ տրվեցին, սակայն դրանից հետո հատկապես 1960-ականներից սկսած Թուրքիայում կանանց իրավունքների համար մեծ պայքար է սկսվել»։
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34