Հոգեբանական սթրեսը հոգևոր տառապանքներ է առաջացնում ոչ թե այն մարդու մոտ, ով ձեզ վիրավորել է, այլ հենց ձեզ մոտ: Հաճախ վիրավորանքն այնքան մեծ է լինում, որ ներելու մասին մտածելն անգամ անիմաստ է: Սակայն պետք է նախևառաջ մտածել, որ ներումն անհրաժեշտ է ոչ թե ձեզ վիրավորողին, այլ՝ հենց ձեզ:
1. Ի՞նչ է իրենից ներկայացնում ներումը
Մարդուն ներելու համար անհրաժեշտ է բաց թողնել կուտակված չարությունն ու բացասական մտքերը: Սա կարելի է անել՝ նույնիսկ առանց խոսքերի: Ներումն ուղեղի վիճակն է, որը կարող է ձեզ ընկղմել խորը դեպրեսիայի մեջ:
Ինչպես արդեն նշեցինք՝ ներումը, նախևառաջ, անհրաժեշտ է ձեզ:
Իսկ ինչո՞ւ է ներումն այդքան անհրաժեշտ՝ մասնավորապես՝ առողջությանը:
2. Ներումն իջեցնում է սթրեսի մակարդակը
Հետազոտությունները ցույց են տվել, որ ներման առավելություններից մեկը կորտիզոլի մակարդակի իջեցումն է: Եթե չեք կարողանում ներել ինչ-որ մեկին, ապա հոգեբանական սթրեսի մեջ եք գցում ձեզ, ինչն էլ բացասաբար է ազդում առողջության վրա:
3. Սիրտն առողջ է պահում
Ներումն ուղղակիորեն դրական է ազդում սրտի վրա: Վիրավորանքից կառչող մարդիկ, որպես կանոն, ավելի շատ են հակված սրտի հիվանդություններին, քան նրանք, ովքեր ներել գիտեն:
4. Նվազեցնում է ցավը
Սրտանց ներելով՝ նվազեցնում ենք հուզական և ֆիզիկական ցավը: Մեջքի ցավով տառապող 61 հիվանդները, որոնք իսկապես ներել էին իրենց վիրավորողներին, պնդում են, որ մեջքի ցավերը հանգստացել են: Գիտնականները պարզել են, որ անմիջական կապ կա քրոնիկ ցավերի և ներման միջև:
5. Արյան ճնշումը
Մոռանալով վիրավորանքը՝ մարդը կարող է իջեցնել արյան ճնշումը:
6. Երկարացնում է կյանքը
Վիրավորանքները կարող են կրճատել ձեր կյանքի տևողությունը: Բոլոր նրանք, ովքեր ներել գիտեն, երկար են ապրում:
Իրական ներում. հեշտ է ասել, սակայն դժվար է իրագործել՝ հատկապես, երբ ինչ-որ մեկը ոտնահարել է ձեր արժեքներն ու գաղափարները: Այնուամենայնիվ, պետք է հիշել, որ վիրավորանք պահելով և ոչինչ չանելով՝ վնասում եք ինքներդ ձեզ: Մոռացեք վիրավորանքն ու կնկատեք, թե որքան ազատ և լավ եք ձեզ զգում: Մտածեք ձեր առողջության, սրտի և երջանկության մասին:
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
19:45
19:29
19:03
09:48
09:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44