Ներկայացնում ենք հատված «Մարտիկ» հաղորդաշարի ռեժիսոր Արման Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումից: «Մարտիկ հաղորդաշարի տոնական -հատուկ թողարկումից հետո՝ սկսվեց բուռն քննարկում, որ դերասան Վարդան Պետրոսյանը «ադրբեջաներեն «ակցենտով» անհասկանալի իդիոմետրիկ արտահայտություններով հայհոյել է հակառակորդին», որով իբր վտանգել է «դիտակետում կանգնած» զինվորներին: Պաշտոնապես հայտարարում եմ Վարդան Պետրոսյանի աղմկահարույց տեսարանը առաջնագծում չի նկարվել, հատկապես «ղարաբաղա-ադրբեջանական»: Հաղորդման միայն այդ տեսարանն է բեմադրված, կրկնում եմ ո՛չ դիրքերում, մնացածը դոկումենտալ է: Անկեղծ Շնորհակալ ենք Վարդան Պետրոսյանին, ում մեծ դժվարությամբ կարողացանք համոզել, որ մասնակցի ամանորյա այս կատակին: Շնորհակալ ենք նաև Վարուժան Օլքինյանին, ով նկարահանումից առաջ մեզ զգուշացրեց «Տղերք ձեզ կփակեն, ես նման ամանորյա տեքստ կարդացի 90- ականներին «Հայլուրը» փակեցին», բայց մենք առարկեցինք, «Հիմա 90-ականները չէ»: Շնորհակալ ենք Ռուբեն Հախվերդյանին, Եղիշե Պետրոսյանին, Գևորգ Մովսիսյանին, Ռուբեն Եղոյանին և Արեգ Նազարյանին, բանակ զորակոչվելուն՝ միշտ պատրաստ լինելու համար: Պատահական չէր հյուրերի ընտրությունը, քանի որ բանակը բոլորինն է և վտանգի ժամանակ բոլորս համախմբվում ենք նրա շուրջ՝ անկախ հայացքներից, դավանանքից, հասարակական և սոցիալական դիրքից և այս հաղորդումը դրա վառ ապացույցն է: Իսկ հաղորդման նկարահանումների մասին ուզում ենք նշել, որ այն ամբողջությամբ նկարվել է Non-Stop, առանց մեկից ավելի դուբլի: Հատկապես Վարդան Պետրոսյանի տեսարանը, որի երկրորդ դուբլ նկարելը՝ մեզ և Վարդանի համար, պարզապես վիրավորական կլիներ: Շնորհակալություն բոլորին, անգամ նրանց ովքեր վատաբանեցին, ձեր քննադատությունը ինձ համար անակնկալ չէր ,քանի որ ես կանխատեսել էի, թե ինչ որակի հաղորդում կստանանք և ինչ գնահատականներ կհնչեն: Շնորհակալություն բոլորին ևս մեկ անգամ»:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47