Ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 10-ին, ժամը 21.30-ին, 1976 թ. ծնված Մակիտոն Հ.-ն մարզային վարչությունում կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ՝ հարմարեցված 5,6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 2 դատարկ պահունակ, 7,62 մմ տրամաչափի կարաբինի՝ 50, «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի՝ 40, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի՝ 32 փամփուշտ և «Ջ-1» տիպի ձեռքի նռնակ՝ առանց պայթուցիչի: *** Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 10-ին, ժամը 14.30-ին, բաժին է ներկայացել 1965 թ. ծնված Գագիկ Շ.-ն և կամավոր հանձնել օդամղիչ հրացան` փողը վերափոխված 5,6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի՝ 46, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 2 և «Կարաբին» տիպի հրազենի 7,62 մմ տրամաչափի 15 փամփուշտ: *** Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 10-ին, ժամը 18.30-ին, 1976 թ. ծնված Արամ Պ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ՝ հարմարեցված 5,6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, խոշոր տրամաչափի 16 փամփուշտ և «Կարաբին» տիպի հրազենի 7,62 մմ տրամաչափի 100 փամփուշտ: *** Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 10-ին, ժամը 12.30-ին, 1963 թ. ծնված Մարիետա Ա.-ն կամավոր հանձնել է «Կարաբին» տիպի հրազենի 7,62 մմ տրամաչափի՝ 41, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 2 փամփուշտ, «ՍՎԴ» տիպի ինքնաձիգի 1 դատարկ փամփշտակալ, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 1 դատարկ փամփշտակալ և մեխանիկական եղանակով գործարանային համարը ջնջված «ԻԺ» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան: *** Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 10-ին, ժամը 15.20-ին, 1975 թ. ծնված Սուքիաս Տ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի դատարկ պահունակ և ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 27 փամփուշտ: *** Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 10-ին, ժամը 17.30-ին, 1988 թ. ծնված Նվեր Հ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացան, «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, ինքնաձիգի 2 դատարկ պահունակ և ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 31 փամփուշտ: *** Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 10-ին, ժամը 22.00-ին, 1971 թ. ծնված Անդրանիկ Թ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի դատարկ 1 պահունակ, 5,45 մմ տրամաչափի՝ 119, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի՝ 77 և «Կարաբին» տիպի հրազենի 7,62 մմ տրամաչափի 23 փամփուշտ:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47