«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանի հայտարարության առ այն, որ ԿԸՀ-ն մերժել է վերապատրաստել «Ժառանգություն» կուսակցության ներկայացրած ընտրական հանձնաժողովի 120 անդամներին, դրանով խոչընդոտելով կուսակցությանը, որևէ աղերս չունի իրականության հետ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ 2016թ. հանրապետության ողջ տարածքում կազմակերպվել և անցկացվել են տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամության թեկնածուների մասնագիտական դասընթացներ: Դասընթացներին մասնակցելու համար ներկայացվել է ընդհանուր թվով 48515 քաղաքացիների վերաբերյալ հայտ: «Ժառանգություն» կուսակցության կողմից ներկայացվել է 2696 քաղաքացիների վերաբերյալ հայտ, որոնցից դասընթացներին մասնակցել են 1800 և 1721-ը ստացել են որակավորման վկայականներ:
Ինչ վերաբերում է լրացուցիչ ստուգարքի կազմակերպմանը, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախաձեռնությամբ դեռևս 2016թ-ի նոյեմբերի 28–ին տեղի է ունեցել հանդիպում խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որի ժամանակ քննարկվել է նաև լրացուցիչ ստուգարքներ անցկացնելու հարցը: Արդյունքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է պատրաստակամություն անցկացնելու լրացուցիչ ստուգարքներ խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացրած հայտերի հիման վրա:
Խախտելով խորհրդարանական յուրաքանչյուր կուսակցության կողմից 500 քաղաքացու վերաբերյալ հայտ ներկայացնելու պայմանավորվածությունը՝ «Ժառանգություն» կուսակցությունը ներկայացրել է հայտ 670 քաղաքացիների վերաբերյալ, և անգամ այդ դեպքում որևէ խոչընդոտ չի հարուցվել, և առաջիկայում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմակերպելու է ստուգարքներ ինչպես այդ 670 քաղաքացիների, այնպես էլ բոլոր մյուս կուսակցությունների ներկայացրած անձանց համար:
ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայություն
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
10:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47