Մայիսի 12-ին խորհրդարանը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով երեկվա նիստում քննարկված բոլոր հարցերը: Այնուհետեւ երրորդ ընթերցմամբ քննարկվել է «Հրազդան-ցեմենտ» ՓԲԸ-ին հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ առաջարկներ չեն ներկայացվել: ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկման է ներկայացրել «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը: Նա նշել է, որ հստակեցնող բնույթի երկու առաջարկ է ներկայացվել: Այնուհետեւ երկրորդ ընթերցումով քննարկվել է «Պրոբացիայի մասին» եւ կից օրենսդրական փաթեթը: Նշենք, որ առաջին ընթերցման ընթացակարգով է քննարկվել «Պրոբացիայի մասին» օրենքի նախագծի 15-րդ գլուխը՝ 52-59-րդ հոդվածներով եւ 8-րդ գլուխը՝ 29-34-րդ հոդվածներով: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցման փուլում առաջարկների հիման վրա կատարվել են բազմաթիվ փոփոխություններ: Նա կարեւորել է հաշտարարությանը վերաբերող դրույթների նախատեսումը, այսինքն՝ պրոբացիայի ծառայությունը ՀՀ-ում համարվելու է նաեւ հաշտարարություն իրականացնող մարմին: Փաթեթից հանվել է «Պրոբացիայի պետական ծառայության մասին» նախագիծը, եւ պրոբացիայի պետական ծառայողները համարվելու են քաղաքացիական ծառայողներ: Քննարկված օրինագծերի քվեարկությունները կկայանան ԱԺ առաջիկա քառօրյա նիստում: Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55