Պոլսո Հայոց պատրիարքարանն այդպես էլ չի ստացել Ստամբուլի նահանգապետարանի կողմից ընդունելության ամսաթվի վերաբերյալ պաշտոնական պատասխանը: Ակնկալվող հանդիպմանը Պոլսո Հայոց նոր պատրիարքի ընտրությունների հետ կապված պատրիարքարանին կից հանձնաժողովը պետք է նահանգապետարանին ներկայացներ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ եկեղեցական խորհրդի որոշումն ու հստակեցներ ընտրությունների անցկացման ժամկետները:
Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի խոսքով՝ նահանգապետարանը չի կարողացել պաշտոնական պատասխան հղել պատրիարքարանին «չափից դուրս խիտ գրաֆիկի պատճառով»:
Սուրբծննդյան տոնին իր շնորհավորական խոսքում Աթեշյանն, անդրադառնալով համայնքին հուզող խնդրին, նշել էր, որ եթե նահանգապետարանի պատասխանն ուշանա, իրենք նամակը կփոխանցեն առանց ընդունելության սպասելու:
«Եթե այս շաբաթ էլ որևէ զարգացում չլինի` կդիմենք այլ միջոցի: Մեր պատրաստած դիմում-նամակն առանց հանդիպման ուղիղ կհանձնենք նահանգապետարանին»,- ասել է Աթեշյանը:
Ինչպես փոխանցում է «Ակօսը»` ենթադրվում է, որ պատրիարքարանի ներկայացուցիչները դիմում-նամակը նահանգապետարանին կհանձնեն մոտ օրերին:
«Մինչդեռ դիմում-նամակի վերաբերյալ համայնքի ներսում դեռևս մի շարք անպատասխան հարցեր կան: Մասնավորապես, թե ինչ ձևակերպումներ է պարունակում դիմումը, այնտեղ ընտրություն անցկացնելու համար թույլտվություն են խնդրում, թե պարզապես ակնկալում հստակեցնել ընտրության անցկացման ամսաթիվը», - եզրափակում է պարբերականը:
Հիշեցնենք, որ Պոլսո Հայոց պատրիարքարանը հոկտեմբերին հայտարարել էր պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին պաշտոնանկ անելու որոշման մասին: Հայտարարությունը հրապարակվել էր պատրիարքարանի պաշտոնական էջում:
Նշենք, որ պատրիարք Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի չի գործում որպես պատրիարք: Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում է արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, որն ընտրված է ոչ թե համայնքի, այլ պետության կողմից:
Ստամբուլի հայկական համայնքի ներկայացուցիչները տևական ժամանակ է՝ պահանջում էին կայացնել այդ որոշումը՝ ցանկանալով իրենց առաջնորդի դերում տեսնել ոչ թե պետության կողմից նշանակված, այլ իրենց ձայների արդյունքում ընտրված անձի:
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
10:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47