Մամուլում տեղ են գտել մի շարք հրապարակումներ, որտեղ ՀՀ ֆինանսների նախարարի կողմից տարեվերջյան ասուլիսում հնչեցրած թվային ցուցանիշները և դրա վերաբերյալ մեկնաբանությունները կասկածի տակ են դրվել կամ այլ կերպ են ներկայացվել: Ֆինանսների նախարարությունը այս առումով ևս մեկ անգամ պարզաբանում է.
Ֆինանսների նախարարի կողմից հնչեցրած տնտեսական ակտիվության և տնտեսական զարգացումների ցուցանիշների համար հիմք են հանդիսացել ՀՀ ԱՎԾ պաշտոնական հրապարակումները. այսպես՝ նշվել է, որ գյուղատնտեսության թողարկման ծավալները 2016 թվականի օգոստոսին գրանցել են 9.8 % աճ (օգոստոսը՝ նախորդ տարվա օգոստոսի նկատմամբ), այնուհետև դիտվել են կտրուկ անկումներ. սեպտեմբերը՝ սեպտեմբերի նկատմամբ շուրջ 20 % անկում, հոկտեմբերը՝ հոկտեմբերի նկատմամբ շուրջ 30 % անկում (տես՝ http://armstat.am/file/doc/99501058.pdf): Ընդ որում նշված միտումների պարագայում նկատվել են նաև գյուղմթերք արտադրողների իրացման գների անկումներ:
Այսպիսի զարգացումը, եթե պայմանավորված լիներ բացառապես տնտեսական գործոններով, ապա, հաշվի առնելով գյուղատնտեսության ճյուղի մրցակցային վիճակը և դա հավաստող նախորդ տարիների օրինաչափությունները, պետք է, որ ականատեսը լինեինք ճյուղի թողարկման գների հակառակ միտմանը՝ աճին:
Սակայն, գյուղատնտեսության ճյուղում հունվար-նոյեմբեր ամիսներին -6,2 % անկման պարագայում դիտվել է նաև ճյուղի իրացման գների ինդեքսի -2 % անկում , որի համար էլ տնտեսագիտական՝ այդ թվում նաև սեզոնի տեղաշարժով պայմանավորված հիմնավորվածություն հնարավոր չէ ներկայացնել:
Ստորև ներկայացնում ենք գյուղատնտեսության թողարկման իրական աճի իրացման գների ցուցանիշները 2012-2015թթ համար և 2016 թվականի ամիսների համար (հիմքը՝ ՀՀ ԱՎԾ պաշտոնական տվյալները):

12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47