ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հունվարի 12-ին հանդիպել է հաշմանդամության ոլորտում գործող միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։
Բարձր գնահատելով վերջին տարիների ընթացքում ձևավորված համագործակցությունը՝ նախարարը վստահություն է հայտնել, որ ոլորտում համատեղ իրականացվող փոփոխությունները, միանշանակ բերելու են նոր և արդյունավետ համակարգերի ձևավորմանը՝ դրանով իսկ հավասար հնարավորություններ ապահովելով հաշմանդամություն ունեցող անձանց համար:
Անդրադառնալով բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի խնդիրներին՝ նախարարը նշել է, որ համակարգում արմատական փոփոխություններ են լինելու՝ հաշմանդամության նոր մոդելի ներդրմամբ և փորձաքննության ձևաչափի փոփոխությամբ:
«Պետք է տարանջատել դիմում ընդունելու և որոշում կայացնելու գործառույթները, ինչը նվազագույնի կհասցնի քաղաքացի-որոշում կայացնող պաշտոնյա շփումը: Իսկ փորձաքննության ձևաչափը պետք է փոխվի այնպես, որ յուրաքանչյուր օղակ ունենա իր իրավունքներին համապատասխան հստակ պատասխանատվության դաշտ»,- ասել է նախարարը:
Նախարարի խոսքով՝ պետք է անպայման վերանայվի հաշմանդամության 3-րդ խմբի չափորոշիչները, քանի որ այդ չափորոշիչներով պայմանավորված հիմնականում չեն տարանջատվում «հիվանդ լինելը» և «հաշմանդամություն ունենալը»:
Հանդիպմանը ներկա հասարակական սեկտորի ներկայացուցիչները ընդհանուր առմամբ գոհունակություն են հայտնել համակարգում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ, ունենալով սակայն որոշ մտահոգություններ, որոնք հիմնականում վերաբերում էին նրան, որ ոլորտի խնդիրների լուծումները հնարավոր է մի քանի գերատեսչությունների միջև սերտ համագործակցությամբ միայն, և որոշակի մտահոգություններ առ այն, որ փոփոխությունների և նոր մոդելի կիրառման արդյունքում հաշմանդամություն ունեցող անձանց մի մասը կարող են զրկվել հաշմանդամության կարգավիճակից և դրանից բխող արտոնություններից:
Միևնույն ժամանակ ՀԿ ներկայացուցիչները որոշ առաջարկություններով են հանդես եկել, որոնք ըստ իրենց, առավել սահուն կերպով թույլ կտան անցնել ներկայիս անցումային փուլը:
Նախարար Արտեմ Ասատրյանը հավաստիացրել է, որ որևէ փոփոխություն ինքնանպատակ չի արվելու, ավելին, հստակեցնելով «հաշմանդամություն ունենալու» և «հիվանդ լինելու» չափորոշիչները` պետությունը հնարավորություն է ունենալու հաշմանդամներին տալ հավասար հնարավորություններ իրենց իրավունքների լիարժեք իրացման համար, իսկ հիվանդություն ունեցող անձանց` համապատասխան ծառայությունների փաթեթ:
Հաշվի առնելով սեղմ ժամկետները` նախարարը խնդրել է ՀԿ ներկայացուցիչներին ներկայացնել համակարգի փոփոխությունների վերաբերյալ իրենց առաջարկությունները, այնուհետև ևս մեկ հանդիպում ունենալ մինչև ՀՀ կառավարություն առաջարկությունների վերաբերյալ վերջնական փաթեթի ներկայացումը:
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
12:55
12:43
12:26
12:12
11:58
11:43
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02