ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն, պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի հրամանով տոնական օրերին մաքսային համակարգն աշխատել է արտակարգ ռեժիմով. մաքսային ծառայության առանձին ստորաբաժանումներում, մաքսային հսկողության գոտիներում ու մաքսային պահեստներում 31.12.2016-08.01.2017թ. ժամանակահատվածում հերթապահություն է իրականացվել: Ըստ ՊԵԿ մաքսային վիճակագրության, վերլուծության և ռիսկերի կառավարման վարչության պետ Կարեն Բեգլարյանի, այդ օրերին մաքսային մարմինների կողմից երրորդ երկրներից ընդունվել է ներմուծման՝ 56 բեռնային և 1564 ուղևորային հայտարարագիր, արտահանման՝ 14 բեռնային և 1504 ուղևորային հայտարարագիր: Համապատասխանաբար հայտարարագրվել են 887.7 միլիոն և 187.8 միլիոն դրամ մաքսային արժեքով ապրանքներ և տրանսպորտային միջոցներ, գանձվել է շուրջ 211.7 մլն. դրամի չափով մաքսային վճար: Իսկ ԵԱՏՄ անդամ երկրներից ընդունվել է ներմուծման 355 և լրացվել՝ արտահանման 62 հայտարարագիր: Այդ օրերին մաքսային մարմիններում հայտարարագրվել է 114.5 տոննա սննդամթերք, 72 տոննա միրգ և բանջարեղեն, 296.5 տոննա ցորեն, 55.6 տոննա նավթամթերք և այլ ապրանք: «Իրականացված հերթապահության նպատակն էր տոնական օրերին ևս պատշաճ ապահովել արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների, ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումների անխափան իրականացումը, ինչպես նաև շուտ փչացող և այլ ընթացիկ պլանավորում պահանջող ապրանքների արտահանումն ու ներմուծումը»,-ընդգծել է Կարեն Բեգլարյանը: Ամանորին ընդառաջ դեկտեմբեր ամսվա ընթացքում մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների ծավալների աճին զուգահեռ բարդություններ էին առաջացել նաև բեռնափոխադրումների մասով: Անբարենպաստ եղանակի պատճառով Վերին Լարս մաքսային կետ փակ էր, նաև Փոթի նավահանգստում էին դժվարություններ առաջացել: Կարեն Բեգլարյանի խոսքով՝ տոնական օրերին մաքսային կանոնների խախտում չի արձանագրվել: Շուտ փչացող ապրանքների մասով նույնպես որևէ խնդիր չի ծագել:
Ոչ աշխատանքային օրերին մաքսային մարմինների հետ հերթապահել են նաև սահմանային հսկողություն իրականացնող պետական մարմինները և առևտրային բանկերը:
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47