ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ վերսկսելու հավանականություն կա, այդ իսկ պատճառով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչում ՀՀ-ի կողմից չի լինի. այսօր հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Չեմ կարծում, որ այս փուլում հնարավոր է Հայաստանը ճանաչի Ղարաբաղը, և հասկանալի է, որ դա տեղի չի ունենա մոտ օրերին: Թե ինչ միջոցներով հարցի ընդունումը կկանխվի, չեմ կարող ասել, բայց ճանաչում չի լինի չափազանց պարզ պատճառով, որ միջազգային հարթակում դեռևս հույս կա վերականգնել բանակցությունները և ինչ-որ կերպ Մինսկի ձևաչափում հարցը բանակցային դաշտ կրկին տեղափոխել»,-ասաց նա և նշեց, որ այս պահին էլ որոշ քաղաքական գործընթացներ գնում են՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն է գալիս, համանախագահներն են կողմերի հետ հանդիպում, անընդհատ հեռախոսային խոսակցություններ են լինում ամերիկյան կողմի հետ և այլն: «Կան հնարավորություն նստել բանակցային սեղանի շուրջ, Հայաստանը պատրաստ է, իսկ Ադրբեջանին դեռևս վերադարձնել դժվար է, չնայած նրանց համար էլ պարզ չի, թե հետո ինչ անել, որովհետև անընդհատ պատերազմ հրահրելով էլ ոչինչի չեն կարող հասնել, և իրենք դա լավ հասկանում են»,-ասաց նա: Ըստ Իսկանդարյանի՝ քիչ հավանական է նաև, որ Ադրբեջանը սկսի լայնամասշտաբ պատերազմ: «Ապրիլյան էսկալացիայից հետո լայնամասշտաբ պատերազմի Ադրբեջանը, համենայն դեպս հիմա, պատրաստ չէ»,-ասաց նա, միաժամանակ նշեց, թե կանխել ապրիլյան սկզբին Ադրբեջանի կողմից ձեռնարկված համանման էսկալացիան, ավելի փոքր կամ մեծ մասշտաբներով՝ դժվար է պատկերացնել: Իսկանդարյանի խոսքով, եթե Ադրբեջանը պատրաստ լիներ լայնամասշտաբ պատերազմի, ապա ապրիլյան ռազմական գործողությունները չէր դադարեցնի: «Եթե ուշադիր հետևենք ապրիլի սկզբի իրադարձություններին, հասկանալի է դառնում, որ պատերազմել չեն ուզում, դա իհարկե տեղային հարձակում էր, և Ղարաբաղը գրավելու նպատակ չի եղել, այսինքն՝ գործիքները ռազմական էին, իսկ նպատակը՝ քաղաքական, դրանից ելնելով իրենք չեն սկսի պատերազմ, քանի որ հասկանում են, որ կլինի պատասխան»,-ասաց նա: Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով՝ Ղարաբաղյան կոնֆլիկտը երկու սցենարով է կարող է շարունակվել՝ ինչպես Կիպրոսի կոնֆլիկտի դեպքում է, երբ ոչ ոք չի ճանաչում, բայց սահմանին կրակոց էլ չկա և Իսրայելի օրինակը, երբ կոնֆլիկտը կա և ռազմական գործողությունները ժամանակ առ ժամանակ թեժանում են: «Կիպրոսի տարբերակը մեզ մոտ չկա, և մենք ցավոք պետք է ապրենք իսրայելական վիճակով»,-ասաց նա:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58