ԱԺ պատգամավոր, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը, և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձան ԼՂՀ անկախության ճանաչմանը։ Խոսրով Հարությունյանն այս հարցում կարևորեց ՀՀ նախագահի դիրքորոշումը: «Սերժ Սարգսյանը բազմաթիվ անգամ ասել է, որ Արցախի ճանաչման խնդիրը օրակարգ կմտնի կախված հնարավոր զարգացումներից, դա չի նշանակում, որ մենք ընդհանրապես մերժում են ճանաչման գաղափարը, խոսքը գնում է երբ և որ պահին, պետք է լինի ադեկվատ՝ ստեղծված իրավիճակին»,- ասաց նա: Նա նշեց, որ այս պահին դեմարշ գոյություն չունի, խնդիրը բնականոն զարգացման փուլում է գտնվում և կախված զարգացումներից, կարող է որոշումներ կայացվել անհրաժեշտ պահին: «Խնդիրը օրակարգում չէ, սակայն դա չի նշանակում, որ հարցն ընդհանրապես քննարկման ենթակա չէ»,- հավելեց նա: Ալեքսանդր Արզումանյանը նկատեց, որ ՀՀ երեք նախագահների օրոք էլ մոտեցում է եղել, որ երբ հարձակման ենթարկվի ԼՂ-ն, լինի պատերազմական իրավիճակ, Հայաստանը պատրաստ պետք է լինի ԼՂ անկախությունը ճանաչել: «Ես գտնում եմ, որ եթե այս քառօրյա պատերազմն իրոք պատերազմ էր, ապա ապրիլի 3-ին էր պետք ճանաչել ԼՂ անկախությանը. ուղակի հավաքվել և միաձայն ընդունել այդ որոշումը և հնարավորություն տալ իշխանություններին՝ շարունակել ռազմական գործողությունները: Եթե այդ պահին չարեցինք, հիմա արդեն անիմաստ է դառնում և արժեզրկվում է ճանաչման գաղափարը»,- ասաց նա: Նա ասաց, որ հիմա կնախընտրեր խուսափել այդ թեմայից: «Թողենք բանակցային գործընթացը վերսկսվի»,- ասաց նա և նշեց, որ պատերազմական վտանգի դեպքում նոր պետք է անդրադառնալ հարցին, քանի որ ակնհայտ է, որ 131 պատգամավորներն էլ ուզում են ճանաչել: Թևան Պողոսյանը, որը վերջերս է վերադարձել Արցախից, ասաց, որ Արցախում բոլորի համար անհասկանալի է այս հարցի այսքան երկար քննարկումը: «Ես ավելի շատ կարևորում եմ, որ այս գործիքը պետք է դառնա քաղաքական օրակարգի մաս, բայց մինչև չունենանք լիակատար պատկերացում, լինենք լավ տեղեկացված և իրազեկ որոշում կայացնենք, մենք կարող ենք ավելի շատ խանգարել, քան օգնել գործընթացին: Պետք է հասկանանք, ինչ ներքին տնային աշխատանք պետք է կատարենք»,- ասաց նա:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55