Պարտված մարզիկից հրաժարվողը պարտված զինվորից էլ կհրաժարվի
Մոսկվայում կայացած ընդհանուր մենամարտերի մրցարշարում հայազգի Ալբերտ Ղազարյանը առավելության հասավ ադրբեջանը ներկայացնող մարզիկի նկատմամբ: Սպորտը մնում է սպորտ, սպորտում երկու հաղթող չի լինում: Ինչևէ ադրբեջանցի մարզիկի պարտությունը շատ ցավալի ընդունվեց ադրբեջանցիների կողմից անգամ խոսակցություններ կան, որ այդ մարզիկին չեն թողնում վերադառնալ ադրբեջան: Սա տիպիկ ալիևյան մոտեցում է: Ինչպես Հայաստանում Գագիկ Ծառուկյանն է լծվել սպորտի զարգացման գործին և սեփական միջոցների հաշվին աջակցում է մեր սպորտսմեններին, այնպես էլ ադրբեջանում Իլհամ Ալիևն է այդ գործառույթը իր վրա վերցրել: Համեմատենք վերջին դեպքը և հակադրենք իրար:
Գագիկ Ծառուկյանը ավտոմեքենա է նվիրում մեր սպորտսմենին, խրախուսում է մարզիչին դրամական պարգևով, իսկ ադրբեջանում իրենց սպորտսմենի անունը չեն ուզում լսել պարտվելուց հետո: Իսկ ինչ կլիներ, եթե հակառակը լիներ.
Ադրբեջանական քարոզչամեքենան մի քանի ամիս շարունակ կհերոսացներ իրենց մարզիկին, ով կհաղթեր հայի, հնարավոր է հերոսի կոչում էլ տային` ապրիլյան ձախողումների ֆոնը մի փոքր գունագեղելու համար, իսկ Հայաստանում մեր սպորտսմենին կընդունեին և փնովելու փոխարեն կոգևորեին, կոգեշնչեին, որպեսզի մյուս անգամ էլ ավելի նվիրումով և պատասխանատվությամբ հանդես գար մենամարտում:
Այն որ ապրիլյան մարտերում ադրբեջանական բանակը մեծ կորուստներ է տվել, դրանում կասկած չկա անգամ, սակայն ադրբեջանցի մարզիկի նկատմամբ նման վերաբերմունքը ստիպում է մտածել, որ այդ կորուստների որոշ մասը հենց ադրբեջանի վերնախավի զայրույթի, հիասթափության զոհ են դարձել: Պատկերացնում ե՞ք գավաթի համար մենամարտը պարտված սպորտսմենին չընդունողը, այդ սպորտսմենին դավաճանի պիտակ կպցնողը, հողերի համար պայքարող, պարտված զինվորին ինչ կանի:
Եթե նույն տրամաբանությամբ շարունակի ադրբեջանը, ապա մոտ ժամանակներս ոչ զինվոր կունենա, ոչ էլ սպորտսմեն, որովհետև ադրբեջանցին իր այս որակներով երբեք չի կարող հաղթել հային:
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44