Հունվարի 14-ին, ժամը 02.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում գտնվող «Քեյ Էֆ Սի» արագ սննդի կետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են 3 ավտոմեքենա, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավար ման կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Կոմիտասի պողոտայի թիվ 29/1 հասցեում գտնվող «Քեյ Էֆ Սի» արագ սննդի կետի մոտակայքում բախվել են Toyota Altezza մակնիշի 73 GG 377 պ/հ (վարորդ Գ. Պ. ծնված 1991 թ.), Opel Vectra մակնիշի 34 PO 473 պ/հ (վարորդ Կ. Կ., ծնված 1970 թ.) և Daewoo Nexia մակնիշի 30 US 593 պ/հ (վարորդ Լ. Հ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով Գ.Պ.-ն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ Գ.Պ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից. վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ գիտակցության չգալով մահացել է:
Մինչ հրշեջ-փրկարարների՝ կանչի վայր հասնելը Կ.Կ.-ը հոսպիտալացվել է Սրբ. Գր.Լուսավորիչ ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Լուսանկարը՝ Shamshyan.com-ի
09:15
09:02
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00