Հանգստյան օրերին ֆուտբոլային աշխարհի գլխավոր իրադարձությունը «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում կայանալիք Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ» հանդիպումն է: Դիմակայությունում Հենրիխ Մխիթարյանի դերակատարման, ինչպես նաև կողմերի հնարավորությունների վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանի հետ, ով ներկայում հանդես է գալիս Շվեդիայի «Սեդերտելյե» թիմում:
– Լևոն, ի՞նչպես ես գնահատում կողմերի հնարավորություններըսկզբունքային մրցավեճում:
– Կարծում եմ՝ շանսերը հավասար են, բայց մի փոքր նախապատվություն կտայի «Յունայթեդին»: Ոչ միայն նրա համար, որ այնտեղ Մխիթարյանն է խաղում, այլ ընդհանուր առմամբ «Մանչեսթերը» վերջին շրջանում շատ կայուն խաղ է ցուցադրում, և եթե չեմ սխալվում՝ 8 անընդմեջ հաղթանակ է տարել։
– Ի՞նչ ես կարծում՝ Մոուրինյոն մեկնարկային կազմում խաղադաշտդուրս կբերի՞ Մխիթարյանին՝ գիտակցելով, որ Յուրգեն Կլոպըքաջատեղյակ է նրա ուժեղ և թույլ կողմերին:
– Կարծում եմ՝ ԱՊԼ-ում բոլորը բոլորից այնքան տեղյակ են, որ նման կերպ եթե դատենք, ուրեմն ամեն խաղին նոր 11 հոգի պետք է դաշտ դուրս բերել։ Կարծում եմ՝ Մխիթարյանն արժանի է մեկնարկային կազմում տեղ զբաղեցնելուն՝ անկախ Կլոպի հանգամանքից։ Եվ դա ասում եմ ոչ թե նրա համար, որ նա մեր պարծանքն է, այլ ուղղակի այս պահի դրությամբ ավելի լավը չկա իր դիրքում։ Կարծում եմ՝ նա կխաղա մեկնարկից։
– Որպես փորձառու կիսապաշտպան և Մխիթարյանի խաղընկեր՝ նրանո՞ր դիրքում ես տեսնում «Լիվերպուլի» դեմ խաղում:
– Ես միշտ նրան տեսել եմ հարձակման գծում։ Կուզենայի նրան ավելի շատ տեսնել տուգանային հրապարակում 10 համարի դիրքում։ Բայց եզրերում էլ նրա մոտ լավ է ստացվում, այնտեղ ազատ տարածություններ շատ կան, և հաճախ նա կարողանում է իր արագությունը և դրիբլինգը ցուցադրել։
– Իսկ ինչպե՞ս ես գնահատում Մխիթարյանի գոլ խփելուհնարավորությունը:
– Կարծում եմ՝ նա հնարավորություն կունենա, և մեծ է հավանականությունը, որ բոլորիս նորից կուրախացնի իր հիանալի գոլերով։ Այսպիսի խաղերում լարվածությունը ավելի բարձր կարող է լինել, բայց Մխիթարյանը արդեն մեծ փորձ ունի, և վստահ եմ՝ իր շանսը կօգտագործի։
Շարունակությունը` այստեղ
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02