Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճռեց «Տոնածառի գործով» ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանին ճանաչել մեղավոր ՀՀ քրեական օրենսգիրք 316 հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատազրկման՝ 2 տարի ժամկետով: Այսօր դատարանում կայացած նիստից հետո դատավճիռը հրապարակեց դատավոր Մնացական Մարտիրոսյանը: Նա նշեց, որ Գևորգ Սաֆարյանը պատիժը պետք է կրի ՔԿՀ-ում և խափանման միջոց կալանքը մնաց անփոփոխ: Դատավորը տեղեկացրեց, որ դատավճիռը կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարանում մեկամսյա ժամկետում: Նիստերի դահլիճում հավաքվածները վճիռը ընդունեցին «ամո՛թ», «ամո՛թ» վանկարկումներով: Հիշեցնենք, որ Գևորգ Սաֆարյանը կալանքի տակ է 2016թ-ի հունվարի մեկից: Հիշեցնենք՝ մեկ տարի առաջ Գևորգ Սաֆարյանը Ազատության հրապարակում Նոր տարվա գիշերը փորձել էր տոնածառ տեղադրել, նշել Ամանորը, սակայն ոստիկանները թույլ չէին տվել: Նրան մեղադրում են այդ գիշեր ոստիկանների նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար, որի համար դատախազը պահանջել է 2.5 տարվա ազատազրկում: Գործով Գևորգ Սաֆարյանի դեմ ցուցմունքները տվել են բացառապես ոստիկանները, որոնք ամբաստանյալը չի ընդունում: Ըստ մեղադրանքի, Գևորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ: Գևորգ Սաֆարյանը նշեց, թե վճիռը սպասելի էր. «Տենց էլ պետք է լիներ»: Նա հաստատեց, որ վճիռը բողոքարկելու են:
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
10:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47