Հայկական «Քրոս» (Կարմիր խաչ) առողջության կենտրոնում այժմ վերականգնողական բուժում է ստանում երեք զինծառայող, որոնցից 2-ը` ծանր վիրավորումներ են ստացել Արցախում ապրիլյան հակամարտության վերջին օրերին. տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։
Երեք տղաներն էլ հենաշարժական ապարատի հետվնասվածքային խնդիրներ ունեն: Հայկ Թորոսյանի, Հայկ Սեխլիյանի և Արամ Սարյանի հետ միաժամանակ աշխատում է փորձառու մասնագետների մի ամբողջ խումբ: Վերականգնող բժշկի, բուժքույրերի, կինեզիստի, սթրեսոլոգ-հոգեբանի մանրակրկիտ և երկարատև բուժման արդյունքում փուլ առ փուլ, նախապես մշակված ծրագրային մոտեցմամբ է իրականացվելու վիրավորների յուրաքանչյուր մկանի վերականգնումը:
Վերականգնողական բժշկության ոլորտում ավելի քան 25 տարվա փորձառություն ունեցող բժիշկներ Հմայակ Կարապետյանի և Նարինե Զալիբեկյանի խոսքով` այս փուլում աշխատանքներն ուղղված են տղաների ֆունկցիոնալ ունակությունները լավացնելուն, ինչը փուլային և երկար ժամանակ պահանջող գործընթաց է: Մասնագետները բուժման ընթացքում առավել մեծ հաջողությունների հասնելու գործում մեծապես կարևորում են նաև հոգեբանական պատրաստվածությունը:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել է վերականգնողական բուժում ստացող տղաներին: Կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Մնացականյանի ուղեկցությամբ նա հետևել է վերականգնողական աշխատանքներին, զրուցել բուժանձնակազմի հետ: Հայկ Սեխլիյանը, ով դեռ չի կարողանում քայլել, նախարարին վստահեցրեց, որ քայլելու է և իր ոտքով է դուրս գալու առողջության կենտրոնից: «Երբ «Աստղիկ» բժշկական կենտրոնում էի, դուք այցելեցիք, բոլորովին չէի կարողանում շարժվել։ Այստեղ ինձ հետ շատ բարձրակարգ մասնագետներ են աշխատում: Սկզբում ընդհանրապես ոտքերս չէի կարողանում ինքնուրույն շարժել, թեքվել առանց բուժքույրերի օգնության, իսկ հիմա արդեն թեքվում եմ, նստում, ոտքերս փորձում շարժել»,- մանրամասնեց զինծառայողը:
Հայկական «Քրոս» (Կարմիր խաչ) առողջության կենտրոնի մասնագետները, որ պարբերաբար վերապատրաստվում են արտերկրում, վերականգնողական բուժօգնություն են տրամադրում տարեկան ավելի քան 1000 մարդու:


12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47