Եղանակային ցուրտ պայմանները շատերին են ստիպում վերանայել սովորական դարձած կենսակերպը: Ցրտի պատճառով մարդիկ ավելի քիչ են շարժվում, զբոսանքները, համեմատաբար շարժուն կենսակերպը, փոքրիկների բակային խաղերը փոխարինվում են նստակյաց վիճակով: Բազմիցս ապացուցվել է, որ արևի բացակայությունը ևս իր ազդեցությունն է ունենում մարդկանց հոգեվիճակի վրա:
Նաև դա է պատճառը, որ ձմեռային ամիսներին նկատելիորեն ընկնում է մարդկանց ընդհանուր դիմադրողականությունը, աշխատունակությունը, բարձրանում է հիվանդությունների նկատմամբ ընկալունակությունը:
Այս առումով խոցելի են և առանձնահատուկ խնամք են պահանջում փոքրիկները:
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից և ներկայացնում մի քանի հիմնական նրբություն, որը ցանկալի է կիրառել փոքրիկների խնամքը կազմակերպելիս: Ընդ որում՝ կարևոր է թե՛ սննդակարգի, թե առօրյա ռեժիմի վերանայումը:
· Պետք է հատուկ ուշադրություն դարձնել հագուստին: Հատկապես ցուրտ եղանակին խրախուսվում է բնական նյութերից հագուստ և կոշիկ կրելը:
· Խորհուրդ չի տրվում մինչև հինգ տարեկան փոքրիկներին զբոսանքի տանել, եթե ջերմաստիճանը ցածր է 5-ից:
· Թե՛ նախադպրոցական, թե՛ դպրոցական տարիքի երեխաների համար պետք է կազմակերպել սենյակային, չափավոր ակտիվ խաղեր, մարզանքներ՝ լրացնելու շարժման պակասը: Միևնույն ժամանակ, կարևոր է այս ընթացքում սենյակի օդափոխությունն ապահովել:
· Մասնագետների դիտարկումներով՝ ձմեռն այն ժամանակահատվածն է, երբ երեխաներն ամենաշատ ժամանակն են անցկացնում հեռուստացույցի և համակարգչի առջև: Պետք է սահմանափակել գաջեթների կիրառությունը՝ փոխարինելով դրանք կենդանի շփումներով, ընթերցանությամբ:
· Կոփեք ձեր երեխաներին՝ խրախուսելով ձմռան ամիսներին օրվա մեջ 1-2 անգամ սառը ջրով լվացվելը:
· Ձմռան ամիսներին անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել փոքրիկների սննդակարգին՝ ձմեռային սնունդը պետք է լինի դյուրամարս, հավասարակշռված, միևնույն ժամանակ՝ վիտամիններով ու հանքանյութերով հագեցած:
· Հատուկ հսկողություն է պետք սահմանել երեխաների քնի նկատմամբ: Այս եղանակին նրանք դժվարությամբ են արթնանում առավոտյան, ինչն էլ նախապայման է ստեղծում ուշ ժամի քնելու: Այսպիսով, նրանք օրն անցկացնում են նյարդային և անհանգիստ:
Նշված իրավիճակները, ինչպես նաև դրանց հետևանքները ծանոթ են բոլոր ծնողներին: Պարզապես պետք է զգոն լինել, եղանակին համահունչ փոփոխել նաև փոքրիկների կենսակերպը։
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
14:03
13:47
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03