Հայաստանի Հանրապետության մաքսային համակարգը նշում է ստեղծման և գործունեության 25-ամյակը: Այն ձևավորվել է 1992թ.-ին՝ նորանկախ պետությանը զուգահեռ անցնելով կայացման բարդ ճանապարհ. «Զգալի խոչընդոտներ են հաղթահարվել՝ ստեղծելով զարգացման նոր տեսլական կազմելու հրամայական: Սակայն նորարարական բոլոր գաղափարները, համակարգի բարելավման ծրագրերը հնարավոր է դարձել կյանքի կոչել՝ հենվելով 25 տարիների ընթացքում արմատավորված հիմքի վրա»,-նշել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը: Շնորհավորելով մաքսային ծառայողներին մասնագիտական տոնի առթիվ, կոմիտեի ղեկավարը ընդգծել է, որ համակարգի ձեռքբերումներն ակնհայտ են, սակայն անելիքներ դեռ շատ կան, և յուրաքանչյուրի քրտնաջան աշխատանքով է պայմանավորված կտրուկ առաջընթացի ապահովումը. «Մաքսային ծառայությունը պետք է զարգանա մեր երկրի մաքսային սահմանը հատող յուրաքանչյուրի համար առավելագույն հարմարավետ և համահավասար պայմաններ ապահովելու ուղղությամբ»: Մասնագիտական տոնի առթիվ բարձր պարգևներ են հանձնվել կոմիտեի ղեկավարի կողմից. «Պատվավոր մաքսային ծառայողի» կոչում, «Մաքսային ծառայության առաջավոր» կրծքանշան, գնդաապետի, մայորի, կապիտանի և այլ կոչումներ, շնորհակալագրեր այն աշխատակիցներին, ովքեր կանգնած են եղել մաքսային համակարգի ստեղծման ակունքներում և ում դրսևորած ջանքերով համակարգի ձեռքբերումներն ավելի առարկայական են դարձել 25 տարիների ընթացքում: «Մաքսային համակարգը, բիզնեսի, Հայաստանի քաղաքացիների ու հյուրերի համար պետք է դառնա վստահելի կառույց, այդ ճանապարհին առաջնահերթ է մաքսային ծառայողի կերպարի արմատական վերափոխումը՝ սկսած մասնագիտական կարողությունների բարձրացումից մինչև ընդհանուր վարքագծի փոփոխություն: Մաքսային ծառայությանը նվիրված աշխատակիցներն են կերտելու համակարգի հաջորդ 25-ամյակի պատմությունը»,-շեշտել է Վարդան Հարությունյանը: Նոր 25-ամյակի առաջին հանձնարականը ՊԵԿ նախագահից. խիստ հսկողություն սահմանել թմրամիջոցների ապօրինի ներկրման դեմ և անզիջում պայքար տանել մաքսանենգներին հայտնաբերելու նպատակով:
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47