Հայաստանում գործող փոքր ՀԷԿ-երի տեխնիկական հագեցվածության մակարդակը բավականաչափ ցածր է, ինչը բացասաբար է ազդում ինչպես էլեկտրական էներգիայի արտադրության, այնպես էլ ջրային ռեսուրսների օգտագործման արդյունավետության վրա։
Հաշվի առնելով այս հանգամանքը՝ անցած տարվա վերջին կառավարության հավանությանն արժանացած Հայաստանի հիդրոէներգետիկայի զարգացման հայեցակարգով նախատեսվում է սահմանել տեխնիկական այնպիսի չափանիշներ, որոնք պայմաններ կստեղծեն այդ իրավիճակը շտկելու համար։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարության աշխատակազմի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության վարչության պետ Հայկ Բադալյանի խոսքով, Հայաստանում գործող փոքր ՀԷԿ-երի զգալի մասում տեղադրվել են չարտոնագրված, համեմատաբար էժան արքավորումներ։ Դրանք հիմնականում ներկրվել են Ռուսաստանի Դաշնությունից, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից և Եվրոպական Միության երկրներից։ Այդ սարքավորումների կիրառման համար Հայաստանում չկան ազգային ստանդարտներ և տեխնիկական պահանջներ։
Փոքր ՀԷԿ-երում տեղադրվող սարքավորումներին ներկայացվող տեխնիկական պահանջները ապահովելու հարցը ներկայումս գտնվում է Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգման դաշտում և քննարկվում է անդամ պետությունների հետ:
ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովին առաջարկվել է տեխնիկական պահանջներ սահմանել նոր կառուցվող, վերակառուցվող և վերազինվող փոքր ՀԷԿ-երում տեղադրվող սարքավորումների նկատմամբ` միջազգային ստանդարտների ընդունմամբ:
Ակնկալվում է, որ տեխնիկական կանոնակարգի ընդունմամբ հնարավոր կլինի միջնաժամկետ հեռանկարում հասնել փոքր ՀԷԿ-երի շահագործման բարելավմանը, իսկ երկարաժամկետ հեռանկարում` ապահովել փոքր հիդրոէներգետիկայի կայուն զարգացումը։ Դրանով զգալիորեն կբարձրանա Հայաստանի էներգետիկ համակարգի կայունությունն ու անվտանգությունը, իսկ սպառողներին կմատակարարվի ավելի որակյալ էլեկտրական էներգիա՝ շրջակա միջավայրի վրա նվազագույն բացասական ազդեցությամբ:
Հայեցակարգով նաև անհրաժեշտ է համարվում գործող փոքր ՀԷԿ-երի ջրառի և էկոթողքերի կետերում տեղադրել ջրաչափմ
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
12:55
12:43
12:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02