ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունվարի 18-ին ընդունեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)՝ Նիդերլանդների, Մոնղոլիայի, Չինաստանի, Մակեդոնիայի և Հայաստանի գծով տնօրենների խորհրդի անդամ Ֆրանս Վիկերսին:
Նախարարը, ողջունելով հյուրին, կարևորեց ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը և հույս հայտնեց, որ այն կլինի շարունակական ինչպես ճանապարհաշինության, այնպես էլ կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:
Կողմերը քննարկեցին Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև համագործակցության ընթացիկ նախագծերից մեկը՝ ՀՀ հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրի շրջանակներում՝ Հայաստան-Վրաստան պետական սահմանի «Սադախլո-Բագրատաշեն» սահմանային անցակետի տարածքում, Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցմանն առնչվող հարցեր։
Վահան Մարտիրոսյանը ներկայացրեց նաև նախարարության առաջնահերթություններն ու օրակարգային նախագծերը, որոնց շուրջ հնարավոր է համագործակցություն ՎԶԵԲ-ի հետ: Խոսքը, մասնավորպես, վերաբերում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» հարավային հատվածի շինարարությանը: Այստեղ ակնկալվում է ՎԶԵԲ-ի միջնորդությունը պետություն-մասնավոր հատված գործակցության համատեքստում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Հայաստանում տարածաշրջանային «Տվյալների կենտրոնի» ստեղծմանը:
Նախարարը հույս հայտնեց, որ ՎԶԵԲ-ը ներդրումը կունենա նաև միջքաղաքային տրանսպորտային ցանցի բարելավման ու զարգացման ծրագրում:
Հանդիպման ավարտին Ֆրանս Վիկերսն առաջարկեց յուրաքանչյուր նախագծի շուրջ քննարկումներ անել ՎԶԵԲ-ի ոլորտի պատասխանատու ներկայացուցիչների հետ` հնարավոր գործակցության ուղիներն ավելի խորքային հասկանալու համար:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47