Գագիկ Ծառուկյանի քաղաքական դաշտ վերադառնալու մասին որոշումը տեկտոնական շարժումներ է առաջացրել դաշտում:
Դա է պատճառը, որ թե լրատվականներում և թե սոցկայքերում քննարկվելիք համար մեկ թեման հենց այդ հայտարարության մեսիջներն էին: Հաշվի առնելով Գագիկ Ծառուկյանի տարիների գործունեությունն ու կայացվածության աստիճանը, միանշանակ կարելի է փաստել, որ անձնական ամբիցիաների կամ շահի համար չէ, որ նա վերադարձի որոշում է կայացրել, այլև իսկական հայրենասերին վայել կերպով, տեսնելով երկրում տիրող ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը, տեսնելով երկրում օրեցօր ահագնացող արտագաղթի մեծ ծավալները, գիտակցելով պետության անվտանգության ապահովման կարևորությունը, կայացրեց այդ դժվարին և միևնույն ժամանակ շատ պատասխանատու որոշումը: Քաղաքական դաշտում գոյացած հսկայական անդունդը, որն առաջացել էր Ծառուկյանի հեռանալուց հետո, իր հետ միասին չեզոքացրել էր նաև հսկայական էլեկտորատ, ովքեր 2017-ի խորհրդարանական ընտրություններին ապակողմնորոշվածության մեջ էին գտնվում, քանզի այն համոզմունքներն ու գաղափարները, որոնց կրողին կվստահեին իրենց քվեն, չկար: Այս ամայությունն էլ նպաստեց հանրային պահանջի ձևավորմանը՝ Գագիկ Ծառուկյանին կրկին տեսնել քաղաքակության մեջ: Սպասելի էր նաև, որ այս իրադարձության հետ կապված կհնչեն նաև հակասական կարծիքներ, որոնք բացի նրանից որ չեն ունենալու տրամաբանական հենք, այլև արտահայտվելու են հիստերիկ պոռթկումերի ձևով: Ծառուկյանի հայտնվելը դաշտում, ստվերում է թողնելու բոլոր այն քաղաքական ուժերին և գործիչներին, ովքեր հույս ունեին նախընտրական քարոզարշավի ընթացքում խեղաթյուրելով հասարակության վստահությունը հայտնվել խորհրդարանում: Այս տեսանկյունից Գագիկ Ծառուկյանի վերադարձը կատարելու է նաև դաշտը անարժաններից և լարախաղացներից մաքրման ֆունկցիա, որի արդյունքում հնարավոր կլինի դաշտը որակական առումով կարգավորել և հանրությանը ճիշտ կողմնորոշվելու հնարավորություն տալ:
Հիմա, եթե խոսելու լինենք խորհրդարանական ընտրություններից, ապա առջնահերթ պետք է փաստել, որ արդյունքի վրա լուրջ ազդեցություն կարող է ունենալ, այն դաշինքը, որը ձևավորվելու է հենց Ծառուկյանի շուրջ, քանզի արդար և ազնիվ մղումները, երբեք չեն կարող ստորադասվել միայն փառքի և իշխանության ձգտումներից:
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47