«Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը եւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր՝ հունվարի 18-ին, հանդիպել են եւ անդրադարձել Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Համախմբում» կուսակցության տարածած հայտարարությունից:
1. «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի եւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված հարցեր, այդ թվում՝ համատեղ գործունեության ձեւաչափի մասով։ Երկուստեք հնչել են տեսակետներ, որ պետք է հնարավորինս լայն դաշինքով հանդես գալ։ Այդ հանդիպումները լինելու են պարբերական։
2. «Համախմբում» կուսակցության, «Երրորդ հանրապետություն» կուսակցության եւ Հայաստանի դեմոկրատական կուսակցության դաշինքն, անշուշտ, ընդլայնվելու է։ Ներգրավվելու են ոչ միայն քաղաքական ուժեր, այլ նաեւ հասարակական կազմակերպություններ, քաղաքացիական նախաձեռնություններ եւ հասարակական ակտիվություն ցուցաբերող անհատներ։ Նպատակը մեկն է՝ ձեւավորել այլընտրանքային բեւեռ եւ հանրությանը ներկայանալ նոր գաղափարներով, նոր ծրագրերով եւ փոփոխությունների կարգախոսով։
3. «Համախմբում» կուսակցության իրավաբանները հիմնավորում են ներկայացրել, ըստ որի՝ ԱԺ հերթական ընտրություններն ապրիլի 2-ին նշանակելը հակասում է Սահմանադրությանը: Մենք համոզված ենք, որ հակասահմանադրական այս որոշումը պետք է դառնա հանրային ու քաղաքական քննարկման առարկա։ Խնդիրն այս կամ այն օրն առաջ կամ հետ բերելը չէ։ Խնդիրն այն է, որ չի կարելի ի սկզբանե հակասահմանադրական հիմքեր դնել սահմանադրորեն ամրագրված ամենակարեւորագույն քաղաքական գործընթացի տակ։ Ի դեպ, ապրիլի 2–ին ընտրության օր նշանակելը նաեւ այլ մեկնաբանությունների ու գնահատականների տեղիք է տալիս նախորդ տարվա ապրիլի 2–ին սկիզբ առած քառօրյա պատերազմի համատեքստում։ Սա արդեն բարոյաքաղաքական հարթության մեջ է։
4. «Համախմբում» կուսակցությունը միանշանակ ողջունում է Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն, ըստ որի՝ ինքը դաշինքի միջոցով մասնակցելու է ընտրական գործընթացներին։ Փաստորեն, կստացվի, որ արդեն իսկ երկու առանձին բեւեռներ են գործելու ոչիշխանական դաշտում, եւ ամեն մեկը կարող է մեծ ընտրազանգված համախմբել։ Քաղաքական դաշտի նման ուրվագծումը բխում է հասարակության իրական տրամադրություններից եւ սպասումներից»։
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58