ՀՀ սփյուռքի նախարարությունում հունվարի 18-ին կազմակերպված հանդիպման ժամանակ նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության ֆինանսական աջակցությամբ Հայաստանում սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները կազմակերպող քարտուղարության կազմը համալրած չորս մասնագետներին: Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռ քի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Միջոցառմանը մասնակցում էին «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության հայկական համայնքների բաժանմունքի խորհրդատու Համազասպ Դանիելյանը, նախարարության աշխատակիցներ:
Նախարարը նշեց, որ երկար քննարկումներից հետո որոշվեց համալրել քարտուղարության կազմը, քանի որ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստերի կազմակերպման, սիրիահայերի ընդունման, անհրաժեշտ խորհրդատվության տրամադրման, նրանց խնդիրների վերհանման և դրանց լուծմանն ուղղված աշխատանքներն իրականացնում էր նախարարությունում գործող՝ 5 հոգուց բաղկացած աշխատանքային խումբը, որը զբաղվում էր նաև սիրիահայերի դիմավորման գործընթացով: Նախարարը հույս հայտնեց, որ բաց մրցույթի արդյունքում համատեղ ընտրված չորս մասնագետներ ը կնպաստեն Հայաստան տեղափոխված սիրիահայերի հիմնախնդիրների համակարգման և լուծման աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, նշված բոլոր կառույցների և օղակների բնականոն ընթացքն ապահովելուն:
Համազասպ Դանիելյանը շնորհակալություն հայտնեց նախարարին և նախարարության թիմին՝ արդյունավետ համագործակցության համար և վստահություն հայտնեց, որ ընտրված մասնագետները բարեխղճորեն կիրականացնեն իրենց առաքելությունը:
Սփյուռքի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը ներկայացրեց քարտուղարության նոր աշխատակիցների առաջիկա անելիքները և նշեց, որ նրանք ուսումնասիրելու են սիրիահայերի հետ իրականացված բոլոր աշխատանքները և ՀՀ սփյուռքի նախարարության, այլ պետական մարմինների, բարեգործական, հասարակական, միջազգային և այլ կառույցների հետ համատեղ մշակելու են սիրիահայերի հետագա ինտեգրման ռազմավարական ծրագիր, որը կնպաստի կարճաժամկետ ծրագրերից երկարաժամկետ ծրագրերի անցում կատարելուն:
Ամփոփելով հանդիպումը՝ նախարարը շնորհակալություն հայտնեց աջակցության համար և կարևորեց համահայկական կառույցների հետ համատեղ իրականացվող աշխատանքները, նշեց, որ 2014 թ. ՀՀ սփյուռքի նախարարության և «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր՝ արևմտահայերենի ուսուցողական նյութերի հրատարակման և տարածման, Հայաստանում արևմտահայերենի ուսուցման կենտրոն ստեղծելու, Հայաստանի բուհերում հայագիտական առարկաների գծով սովորող սփյուռքահայ ուսանողներին կրթաթոշակներ տրամադրելու և այլ հարցերի վերաբ երյալ: 2016թ հոկտեմբերին նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել է հիմնարկության 60-ամյակին նվիրված գիտաժողով»:
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47