Աննախադեպ համագործակցության սկիզբ դրեցին հայկական «Ամերիաբանկն» ու ամերիկյան «Գոլդեն Սթեյթ» բանկ՝ ստորագրելով հուշագիր՝ իրենց հաճախորդներին առավել բազմազան և հարմարավետ համատեղ ծառայություններ մատուցելու նպատակով։ Առաջին դեպքն է, երբ այսպիսի գործընկերային հարաբերություններ են հաստատում հայկական և ամերիկյան բանկերը։
«Գոլդեն Սթեյթ» բանկի փոխնախագահ ամերիկահայ Վիգեն Ալեքս Հովսեփյանը նշեց, որ հպարտ են այս գործակցության մեկնարկով և ուրախ են հատկապես, որ համագործակցելու են հաստանյան ամենահեղիանակավոր բանկերից մեկի հետ։ «Շատ խորհրդանշական և կարևոր նշանակություն ունի այս համագործակցությունը, որը նոր կարողություններ է ընծայում»,- ասաց Վիգեն Ալեքս Հովսեփյանը՝ նշելով, որ բացի այն հանգամանքից, որ համագործակցությունը կարևոր արժեք ունի, նաև գործնական շատ լուրջ պոտենցիալ է այն իրենից ներկայացնում այն իմաստով, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները՝ Ամերիաբանկի» ուղղորդմամբ և «Գոլդեն Սթեյթ» բանկի մասնակցությամբ հնարավորություն կունենան ավելի հեշտ գործել Կալիֆորնիայում՝ Լոս Անջելեսի բանուկ շուկայում:
«Այն նպաստելու է, որ այստեղ գումարներ փոխանցվեն, նաև ներդրումներ լինեն, ինչը նաև դրական կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա: Սա ռազմավարական արժեք ունեցող համազգային ծրագիր է այն իմաստով, որ այսօր կսկսվի որոշ զրոյական կետից, բայց ըստ կարելիության, ըստ անհրաժեշտության, այս համագործակցությունը կծավալվի, նոր բնագավառներ ներառի՝ մեր բնակչությանը, հաճախորդներին նպաստ բերելով»,- ասաց նա:
«Ամերիաբանկի» Զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանն էլ նշեց, որ իրենց ընկերության համար հուշագրի ստորագրումը պատմական զարգացման արդյունք է՝ հաշվի առնելով, որ իրենք երկար ժամանակ ներկայացուցչություն ունեն ԱՄՆ-ում, ուսումնասիրել են շուկան, ցանկանում էին հասկանալ այնտեղի հնարավորությունները, և եզրակացրել են, որ իրենց առաջարկը կունենա պահանջարկ թե՛ հայաստանյան, թե՛ ամերիկյան շուկայում, մասնավորապես՝ Կալիֆորնիայում:
Այս համագործակցությունը հնարավորություն է տալիս Հայաստանի քաղաքացիներին ձեռք բերել անշարժ գույք Կալիֆորնիայում և օգտվել բանկային ծառայությունների լայն տեսականուց։ ԱՄՆ-ի ընկերությունները և ֆիզիկական անձինք, հնարավորություն կստանան «Գոլդեն Սթեյթ» բանկի միջնորդությամբ բիզնես գործունություն ծավալել կամ անշարժ գույք ձեռք բերել և օգտվել բանկի այլ բազմաթիվ պրոդուկտներից և ծառայություններից, ինչպես օրինակ, հաշիվների հեռահար բացում, քարտերի թողարկում, ավանդների ձևակերպում և այլն: Կողմերը վստահ են, որ ի շահ հայաստանցի և ամերիկահայ հաճախորդների, այսպիսով նոր էջ է բացվում հայ-ամերիկյան բանկային գործակցության համար:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47