Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է մայրաքաղաքի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի սաներին, ովքեր օրեր առաջ են վերադարձել Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեկամսյա հյուրախաղերից:
Հարկ է նշել, որ մայրաքաղաքի երաժշտական դպրոցների պատմության մեջ առաջին անգամ հյուրախաղերի մեկնած երեխաները 3 անգամ հեղինակավոր «Ալեքս» թատրոնի լեփ-լեցուն դահլիճում ներկայացրել են «Անուշ» օպերան` մանուկների աչքերով» բեմադրությունը:
Շնորհավորելով երեխաներին և ուսուցիչներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել վերջինների ներդրած ջանքերը, որի շնորհիվ էլ հնարավոր է դարձել նման գաղափարի իրականացումը:
«Արդեն տեղյակ եմ, որ օվկիանոսից այն կողմ բարձր եք պահել մեր երկրի ու Երևանի պատիվը: Դուք բոլորդ իսկապես շատ տաղանդավոր եք և, վստահ եմ, որ հետագայում ևս նոր հաջողություններ կունենաք: Նաև համոզված եմ, որ ապագայում շատ այլ երկրներից ևս կունենաք հրավերներ: Սիրելի երեխաներ, միշտ հիշեք, որ դուք եք մեր ապագան և համոզված եղեք, որ Երևանի քաղաքապետարանը միշտ ձեր կողքին է ու պատրաստ է աջակցել թե՛ դպրոցի և թե՛ ձեր նախաձեռնությունների կյանքի կոչմանը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության և մշտական աջակցության համար՝ Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Անահիտ Գևորգյանն էլ նկատել է, որ հատկապես վերջին տարիներին մշակութային կրթօջախների նկատմամբ քաղաքապետի ընդգծված ուշադրությունը նպաստել է, որ աճի նաև երաժշտական դպրոց հաճախել ցանկացող երեխաների թիվը, իսկ հարմարավետ պայմաններն էլ տրամադրում են ստեղծագործել ու նոր մտահղացումներ կյանքի կոչել:
Երևանի քաղաքապետի հետ հանդիպումից հետո երեխաներն այցելել են նաև Երևան քաղաքի պատմության թանգարան:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
13:56
13:45
13:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02