ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը հունվարի 18-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տնօրենների խորհրդի անդամ, հոլանդական խմբի ղեկավար Ֆրանս Վիկերսին:
Ինչպես տեղեկացնում են նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վաչե Տերտերյանը նախարար Դավիթ Լոքյանի անունից ողջունել է Ֆրանս Վիկերսին և բարձր գնահատել ՎԶԵԲ-ի հետ առկա համագործակցությունը: Փոխնախարարը հատկապես կարևորել է գործակցության փաթեթում առկա երկու ծրագրերը` «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիր»-ը և «Գյումրու քաղաքային ճանապարհների ծրագիր»-ը: Վաչե Տերտերյանի խոսքով, ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերը նաև ՀՀ կառավարության տարածքային զարգացման գերակայության համատեքստում են: «Դրանք նաև հեռանկարային են մասնավոր հատվածին այս ծրագրերում ներգրավելու առումով: Բացի այդ, ՎԶԵԲ-ի ներկայացվածությունը կարևոր է նաև այլ ենթակառուցվածքային զարգացման ծրագրերում, որոնք միտված կլինեն գործարարության զարգացմանը և տնտեսական միջավայրի աշխուժացմանը: Այս ծրագրերը կարևոր են նաև պետություն-համայնք-մասնավոր հատված գործակցության համատեքստում, քանի որ առաջին անգամ այն համայնքները, որտեղ իրականացվելու են ծրագրերը, ներգրավվելու են որպես վարկային գործընթացի մասնակիցներ»,-նշել է փոխնախարարը:
Ֆրանս Վիկերսն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ ՎԶԵԲ տնօրենների խորհրդի անդամ է 2016թ. մայիսից և այցի նպատակն է տեղում ծանոթանալ համագործակցության ընթացիկ վիճակին և գործակցության նոր հնարավորություններին:
Հադիպման ավարտին Վաչե Տերտերյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար, վստահեցրել, որ Հայաստանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի համատեղ ծրագրերն առաջիկայում ավելի ընդլայնվելու են և ամրապնդվելու:
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
12:55
12:43
12:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02