Այսօր ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակումից հետո տրված հանձնարարականների ամփոփումը` 2016-ի սեպտեմբերի 15-ից մինչև 2017 -ի հունվարի 12-ն ընկած ժամանակահատվածի համար:
«Սեպտեմբերի 15-ից մինչև հունվարի 12-ը Կառավարության նիստերին հնչել են տարբեր հանձնարարականներ, այս ընթացքում մշակվել է 101 իրավական ակտ, որից արդեն 51-ն ընդունվել է»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Նա կարճ անդրադարձավ կարևոր և հանրային հնչեղություն ունեցող որոշումներին և առաջին խմբում նշեց պետական կառավարման համակարգի արդիականացումը.
«Կարևոր կետերից մեկը լիազորությունների ապակենտրոնացումն է: Կան նաև օրենսդրական փոփոխություններ, որոնք նախատեսում են, որ Կառավարությունը որոշումներ չի ընդունելու: Դրա վառ օրինակը վերջերս ընդունված այն կարգավորումն է, որ բացի պահուստային ֆոնդի միջոցով իրականացող վերաբաշխումները, մյուս բոլոր վերաբաշխումները կիրականացվեն հենց լիազոր մարմնի կողմից և այլև անհրաժեշտ չի լինի Կառավարության կողմից որոշման ընդունումը: Նմանատիպ փոփոխություններ տեղի են ունեցել նաև վարձակալական ՊՈԱԿ-ների վերաբերյալ և այլն»:
Որպես երկրորդ հետաքրքիր օրենսդրական մշակում՝ Դավիթ Հարությունյանը նշեց «Գնումների մասին» օրենքը, որն ավելի ճկուն և թափանցիկ մեխանիզմ է առաջարկում:
Որպես հաջորդ փոփոխություն՝ Դավիթ Հարությունյանը նշեց ՊՈԱԿ-ների, աշխատակազմերի օպտիմալացումը. «2017 թվականին կատարված փոփոխությունները հնարավորություն կընձեռեն տնտեսելու 3,9 մլրդ դրամ»:
Դավիթ Հարությունյանի խոսքով՝ երկրորդ խոշոր հատվածը բիզնեսի համար նպաստավոր պայմանների ստեղծումն է եղել. « Այս խմբում կարելի է հիշատակել շատ տարբեր որոշումներ՝ սկսած էլեկտրոնային եղանակով լիցենզիաների տրամադրումից մինչև գյուղոլորտում ջերմոցային տնտեսությունների և վերամշակող կազմակերպությունների կողմից սպառվող գազի սակագնի մեղմացնող միջոցառումները: Առանձնահատուկ կուզենայի նշել այս շարքում մեկ որոշում՝ Հայաստանից Իրան սննդամթերքի և գյուղմթերքի արտահանումը և այլն»:
Դավիթ Հարությունյանի խոսքով՝ հանձնարարականների հաջորդ խումբը վերաբերել է քաղաքացիների կյանքի հեշտացմանն ու իրավունքների պաշտպանությանը. «Առաջինը մեկ միասնական պատուհանի ներդրումն է, մյուսը՝ ԴԱՀԿ ծառայության կողմից կարճ հաղորդագրությունների միջոցով գույքի վրա արգելք դնելու մասին հաղորդագրություն ուղարկելը, և անձին մեկ կացարանից չզրկելու որոշումը»:
23:32
21:56
21:51
21:28
21:13
20:39
20:20
15:56
15:46
15:33
15:12
14:45
14:21
14:08
13:56
13:43
13:28
13:11
12:56
12:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18