Լարվածությունը ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում կարող է մեծանալ՝ հաշվի առնելով կուտակումները, Ադրբեջանի կեցվածքը՝ ռազմական ճանապարհով խնդիրը կարգավորելու: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հասարակական խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանն անգամ դիմել է ՄԱԿ՝ 94թ.-ի հրադադարի մասին եռակողմ պայմանագիրը չեղարկելու համար:
«Մյուս կողմից Ադրբեջանը չի կարող հանկարծակի գործողությունների դիմել, որովհետև մերոնք ակտիվ վերահսկում են իրավիճակը, տեղաշարժերը, մեր բանակը կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում, որ նման զարգացումներ չլինեն»,- նշեց Մասիս Մայիլյանը՝ համաձայնելով դիտարկման հետ, որ ադրբեջանական ԶՈւ-ն պաշտպանվողի դերում է:
ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հասարակական խորհրդի նախագահը շեշտեց՝ դեռ ապրիլի 3-ին Ադրբեջանը խնդրում էր զինադադար հաստատել, ինչը տեղի ունեցավ Մոսկվայի միջամտությամբ: «Բայց դա չի նշանակում, որ իրենք այլևս չեն հարձակվելու: Մենք պետք է պատրաստ լինենք թե՛ հարձակողական, թե՛ պաշտպանողական մարտերի»,- ասաց Մայիլյանը:
Անդրադառնալով ԼՂ անկախությունը Հայաստանի կողմից ճանաչելու հնարավորությանը, ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հասարակական խորհրդի նախագահն ասաց, որ 90-ականներին, երբ կար բանակցային գործընթաց ու կողմերը համաձայնել էին՝ որոշել Ղարաբաղի վերջնական կարգավիճակը, Հայաստանը չէր ճանաչում Ղարաբաղի անկախությունը:
«Վերջին տարիներին Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ կճանաչեն ԼՂ-ն այն դեպքում, երբ Ադրբեջանը պատերազմ սկսի: Այս հայտարարությունները ուժի մեջ են: Ապրիլից հետո իրավիճակը փոխվեց: Փաստարկները, թե սրանով վերջ կդրվի բանակցություններին, այլևս չեն գործում: Ադրբեջանն իր գործողություններով ցույց տվեց, որ այդ փաստարկներն այլևս չեն աշխատում, որովհետև ՀՀ կառուցողական, ճկուն կամ զգույշ քաղաքականությունը չազդեց Ադրբեջանի վրա, իրենք սկսեցին պատերազմ: Ադրբեջանը սկսեց պատերազմն առանց ճանաչելու ԼՂ-ն, դիմեց հրադադարի մասին պայմանագրի չեղարկման: ՀՀ իշխանություններին մնում է ճանաչման հանգամանքը կիրառել որպես զսպող մեխանիզմ»,- մանրամասնեց Մասիս Մայիլյանը:
Նա ասաց, որ որևէ վատ բան չկա հին մոտեցումների վերանայման մեջ:
Հարցին՝ բանակցությունները վերսկսելու Հայաստանի նախապայմանները կընդունվե՞ն Ադրբեջանի կողմից, կամ կպարտադրվե՞ն Ադրբեջանին միջազգային հանրության կողմից, Մասիս Մայիլյանը պատասխանեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները՝ ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, բավական ներուժ ունեն՝ իրագործելու այդ նախապայմանները:
Իսկ եթե դա չհաջողվի, ապա Մասիս Մայիլյանի խոսքով, «Հայաստանն ու Արցախը ազատ կլինեն՝ լուծել հարցը, ամրագրել անվտանգությունը: Ճանաչման հարցով, օրինակ, ավելի ազատ կլինենք»:
Նրա խոսքով՝ առաջնահերթությունը զինադադարի պահպանումն է, չնայած կասկածի տակ է հենց զինադադարը՝ այն գոյություն ունի՞, թե՞ ոչ:
«Մենք գտնվում ենք հայտարարված պատերազմի վիճակում: Երբ իրավիճակը կայունանա, նոր երաշխիքներ ստեղծվեն, կարելի կլինի մտածել բանակցային գործընթացի մասին: Դրանից հրաժարվել չի կարելի, բայց հնարավոր բանակցություններին նոր որակ պետք է ապահովենք: ԼՂ-ն պետք է վերադառնա բանակցային սեղան: Համանախագահների առաջարկները պետք է լինեն նորացված, սկզբունքները պետք է նորացված լինեն, բանակցային տրամաբանությունը պետք է փոխենք: Այդ տրամաբանությունը որդեգրվել է 91թ.-ի սկզբին ու չի փոխվել: Այդ մոտեցումները հնացած են»,- ընդգծեց Մասիս Մայիլյանը:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47