Սփյուռքի նախարարությունում այսօր կազմակերպված «Հրանտ Դինք»․ 10 տարի անց» կլոր սեղանի-քննարկումից առաջ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պատասխանելով Tert.am-ի հարցին՝ արդյո՞ք սփյուռքի կառույցները չպետք է նախաձեռնություններով արձագանքեն պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանի դեմ Թուրքիայում կատարվողին, պատասխանեց, թե իր կարծիքով՝ նրանք համապատասխան գնահատական տալիս են, գործում են։
«Մեր բոլոր կառույցներն իրենց անելիքները գիտեն և անում են: Հասկանում են, որ բոլորս պետք է կանգնենք Կարո Փայլանի մեջքին»,-ասաց նա։
Քննարկմանն արդեն նախարարը նշեց, որ Դինքը մեծ ցանկություն ուներ Թուրքիան տեսնել Եվրամիության կազմում՝ ժողովրդավար ավանդույթներով, սակայն անգամ նրա մահից 10 տարի հետո Թուրքիան շարունակում է իր կարծրատիպերով առաջնորդվել, խորհրդարանում պատգամավորին ձայնից զրկել:
«Այդ պառլամենտը՝ թուրք իշխանավորները պետք է իմանան, որ «պառլամենտ» բառը նշանակում է՝ «խոսել» , այնտեղ հավաքվում են մարդիկ՝ խոսելու համար: Եվ իրավունք չունեն մարդկանց զրկելու խոսելու իրավունքից»,- ասաց նա՝ նկատի ունենալով պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանին:
Սփյուռքի նախարարը նշեց, որ հայազգի պատգամավորի նկատմամբ խորհրդարանում արվածը կարելի է ընկալել որպես ռասիզմ, որպես ազգային խտրականություն, որպես խոսքի ազատության նկատմամբ ակնհայտ ճնշում:
«Թուրք հասարակությունը նաև պետք է իմանա, որ այսօր Կարո Փայլանի մեջքին կանգնած է մի ամբողջ հայ ժողովուրդ, միջազգային կառույցներ, առաջադեմ մարդկությունը, ինչո՞ւ չէ՝ նաև թուրք մտավորականները»,- ասաց նա:
23:32
21:56
21:51
21:28
21:13
20:39
20:20
15:56
15:46
15:33
15:12
14:45
14:21
14:08
13:56
13:43
13:28
13:11
12:56
12:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18