ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 2016 թվականի տարեվերջում ապահովել է տեխզննության կտրոնների լրացուցիչ խմբաքանակի տպագրության պատվիրումը և բանկերին տրամադրումը:
Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
«Հաշվի առնելով, որ խնդրի վերաբերյալ դեռևս առկա են հրապարակումներ և առաջնորդվելով մեր համաքաղաքացիներին ավելորդ բարդություններից զերծ պահելու և պատշաճ ծառայություններ մատուցելու սկզբունքով՝ Ֆինանսների նախարարությունը հայտարարում է, որ եթե կլինեն դեպքեր, երբ բանկերը չեն տրամադրի տեխզննության կտրոններ՝ դիմել ՀՀ ֆինանսների նախարարության թեժ գիծ (37411 800188)՝ ներկայացնելով հստակ տվյալներ, թե երբ և որ բանկի, որ մասնաճյուղից է ստացվել կտրոն ձեռք բերելու մերժումը, ինչ է պատճառաբանվել:
ՀՀ ֆինանսների նախարարությունն այս քայլով նաև նպատակ ունի աջակցել կանխելու բոլոր այն դեպքերը, երբ կտրոնների շուրջ ստեղծված աղմուկը կարող է դառնալ որոշ վարորդների վարչական տույժից խուսափելու պատճառաբանություն»,-ասվում է հաղորդագրությունում:
Նշենք, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, որ վարորդները չեն կարողանում ձեռք բերել տեխզննման կտրոններ, պատճառը բանկերում այդ կտրոնների բացակայությունն է։ Թերթը նշել էր, որ իրավիճակի համար պատասխանատու է պետական 2 գերատեսչություն՝ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը, որը տրանսպորտային միջոցների քանակի վերաբերյալ տվյալներ է տրամադրում Ֆինանսների նախարարությանը, և Ֆինանսների նախարարությունը, որն ըստ այդ տվյալների՝ տեխզննման կտրոններ է տպագրում։
Դրանից հետո Ճանապարհային ոստիկանությունը մամուլի հաղորդագրություն էր տարածել, որտեղ տեղեկացրել էր, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն, տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործառույթը 2007 թվականից փոխանցվել է լիցենզավորված կազմակերպություններին:
«Իսկ համապատասխան վճարների դիմաց տեխնիկական զննության կտրոնի հատկացման գործառույթը 2011 թվականի հունիսի 1-ից իրականացվում է բանկերի կողմից, որոնք կտրոնները ստանում են պետական լիազոր մարմնից: Ճանապարհային ոստիկանությունն ընդամենը համապատասխան տեղեկատվություն է տրամադրում պետական լիազոր, ինչպես նաև պատկան մարմիններին»,-ասվում էր ՃՈ հայտարարության մեջ:
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
12:55
12:43
12:26
12:12
11:58
11:43
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02