ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ Գեղարքունիքի կայազորային հոսպիտալի պետ, բուժծառայության փոխգնդապետ Ե.Հովհաննիսյանին՝ մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար, ինչն առաջացրել է բուժվող հիվանդի մահը։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2015թ. սեպտեմբերի 5-ին՝ ժամը 23:15-ին, ավտոպատահարից անմիջապես հետո, «Գանգուղեղային փակ տրավմա, աջ ականջախեցու աջակողմյան պնևմոթորաքս, տրավմատիկ շոկ, վիճակը ծանր» ախտորոշմամբ Վարդենիսի զինվորական կայազորային հոսպիտալ է տեղափոխվել զինծառայող Ս.Գասպարյանը և ենթարկվել կլինիկական, գործիքային հետազոտությունների։
Նախնական քննության ընթացքում ձեռնարկված բազմաթիվ քննչական գործողությունների, նշանակված դատաբժշկական փորձաքննությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ հոսպիտալում իրականացված հետազոտությունների արդյունքում անամնեստիկ տվյալների և հիվանդի օբյեկտիվ վիճակի համակցությունը պարունակել է բավարար ցուցումներ որովայնահատման իրականացման համար, սակայն նշված պայմաններում Ե.Հովհաննիսյանը ճիշտ չի գնահատել Ս.Գասպարյանի օբյեկտիվ վիճակը, պատշաճ կերպով չի իրականացրել անհրաժեշտ բուժական-ախտորոշիչ միջոցառումները, ժամանակին չի կազմակերպել վիրահատական միջամտությունը՝ որովայնահատում, պատռվածքների կարում, փայծաղի հեռացում, որը հնարավորություն կտար կանխելու շոկային վիճակի ծանրագույն հետևանքները։ Տուժողը հաջորդ օրը տեղափոխվել է ՀՀ ՊՆ ԿԿԶՀ, որտեղ թեև ենթարկվել է որովայնահատման՝ պայմանավորված ներքին արյունահոսության դադարեցմամբ, սակայն ժամանակին չկանխված տրավմատիկ, արյունահոսական շոկի երևույթների խորացումը հանգեցրել են ներքին օրգանների անդառնալի փոփոխությունների, ի վերջո՝ զարգացող բազմաօրգանային անբավարարությանը, որի հետևանքով Ս.Գասպարյանը 2015թ. սեպտեմբերի 11-ին մահացել է:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` Ե.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ):
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47