«Ժառանգություն» կուսակցությունը եւս հնարավոր է միանա «Ելք» դաշինքին։ Այս մասին այսօր՝ հունվարի 21–ին՝ «Ելք» դաշինքի համագումարից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։ «Մեր դաշինքն առաջինն է հուշագիր ստորագրել, առաջինն է հայտարարել ընդդիմադիր դաշտում կոնսոլիդացիայի մասին եւ առաջինն է ասել, որ մեր դռները բաց են կոնսոլիդացիայի համար, մենք սպասում ենք այդ կոնսոլիդացիային, ովքեր մեզ դիմել են, մենք քննարկել ենք, այս պահին էլ ունենք որոշակի քննարկումներ «Ժառանգություն» կուսակցության հետ, եւ հենց դա էր պատճառը, որ հրավիրել էինք «Ժառանգության» մեր գործընկերներին։ Րաֆֆի Հովհաննիսյանը չէր կարողացել գալ, Արմեն Մարտիրոսյանն էր եկել»,–ասաց Մարուքյանը։ Նա մեկնաբանեց, որ «Ժառանգությունը» հավանական է միանա «Ելք»–ին, քանի որ երկու ուժերն ունեն գաղափարական ընդհանրություններ։ «Մենք ակնկալում ենք, որ «Ժառանգություն» կուսակցությունը կմիանա «Ելք» դաշինքին, որովհետեւ թե՛ արժեքային, թե՛ տեսլականի, թե՛ մոտեցումների առումով, կարծում եմ, «Ելք»–ն այն տեղն է, որտեղ «Ժառանգությունը» կարող է ամենալիարժեքը իրեն զգալ»,–ավելացրեց Մարուքյանը։ Նա նաեւ նշեց, որ այս պահին ՀԱԿ–ի հետ որեւէ քննարկում չկա, ապագայում որեւէ բան չի բացառվում։
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58