Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Հանրային խորհուրդ և հանդիպել խորհրդի անդամների հետ՝ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ: Վարչապետը նշել է, որ այսպիսի հանդիպումները հնարավորություն են տալիս քննարկել հանրությանը հուզող խնդիրները, մեր երկրի զարգացման հեռանկարները և լուծման ուղիները: Կարեն Կարապետյանը խորհրդի անդամներին ներկայացրել է իր պաշտոնավարման 100-օրյա գործունեության արդյունքներն ու անելիքները: Վարչապետը կարևորել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ստեղծումը, որի նպատակը պետություն-մասնավոր հատված համագործակցության խթանումն է:
ՀՀ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ գործադիրի ղեկավարն անդրադարձել է նաև ներդրումային ծրագրերին և նշել, որ առաջիկայում գերատեսչությունները կներկայացնեն ակնկալվող ներդրումային ծրագրերի փաթեթներ: «Մյուս շաբաթ ամփոփելու ենք մեր բոլոր ներդրումային ծրագրերը, նախարարները, գերատեսչությունների ղեկավարները հաշվետվություն են տալու հանրությանը, ներկայացնելու են, թե ի՞նչ ներդրումային ծավալներ կան, ի՞նչ ծրագրեր և ուղղություններ: Ինչ վերաբերում է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնին, ապա մինչև մարտ որոշակի ծրագրերի, բարեփոխումների վերաբերյալ ամփոփ տեղեկություն արդեն կունենանք: Շատ մեծ հույսեր ունենք կապված այդ կենտրոնի հետ»,-ընդծել է վարչապետը:
Անդրադառնալով տեղական արտադրության խրախուսման մասին հարցին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ հանձնարարվել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանն ուսումնասիրել ներմուծման կառուցվածքը և քննարկել ներմուծումը տեղական մրցունակ արտադրությամբ փոխարինելու հնարավորության հարցը:
Հանրային խորհրդի նախագահ Վազեն Մանուկյանը մեր երկրի զարգացմանը խոչընդոտող մի շարք գործոններ է առանձնացրել, նշելով որոշ փակ սահմանների առկայությունը, չավարտված պատերազմը, ներքին հոգեբանության ու մտածելակերպի մեջ արմատացած կարծրատիպերը:
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդծել է, որ հոգեբանության ու մտածելակերպի փոփոխությունը գլխավոր խնդիրներից մեկն է, և կառավարության հիմնական նպատակն է ունենալ կրթված հասարակություն: «Մենք պետք է ունենանք կիրթ, գրագետ քաղաքացի և բիզնեսմեն, գրագետ ֆերմեր և զինվոր»,- շեշտել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը պատասխանել է նաև խորհրդի անդամներին հետաքրքրող հարցերին, լսել նրանց առաջարկություններն ու կարծիքները հասարակությանն այսօր հետաքրքրող և մտահոգող մի շարք հարցերի վերաբերյալ ու ներկայացրել իր մոտեցումները: Մասնավորապես, արծարծվել են տնտեսական քաղաքականությանը, կրթության և գիտության, առողջապահության, գյուղատնտեսության, բնապահպահպանության ոլորտներին և բանկային համակարգին վերաբերող հարցեր: Գործադիրի ղեկավարն առաջարկել է ներկայացնել բոլոր բարձրացված խնդիրների վերաբերյալ հստակ լուծումներ, իսկ առաջարկների դեպքում՝ կրկին հանդիպել և լրացուցիչ քննարկել:
ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն ընդգծել է, որ Հանրային խորհուրդը պատրաստ է աջակցել կառավարությանը բոլոր նախաձեռնություններում, որոնք բխում են երկրի և հանրության շահերից:
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
12:55
12:43
12:26
12:12
11:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02