Ծառայության ընթացքում խիզախությամբ աչքի ընկած զինծառայողների հետ հանդիպման ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է Ադրբեջանի սպառազինման խնդրին: Նախագահը նշել է, որ Հայաստանն այստեղ մանրակրկիտ հաշվարկված քաղաքականություն պետք է վարի և առաջնորդվի երեք կարևոր սկզբունքներով:
«Իմ կարծիքով՝ երեք ճանապարհ կա: Ճանապարհներից մեկը հետևյալն է. չկրկնել նրանց (Ադրբեջանին): Այսինքն, եթե նրանք 30 միլիոն դոլար են տալիս և գնում են ինքնաթիռ, ապա մենք պետք է ավելի քիչ գումարով ձեռք բերենք հակաօդային պաշտպանության միջոց: Ես չեմ ասում, որ մենք ինքնաթիռ չպետք է ունենանք: Մենք պետք է ունենանք նվազագույն անհրաժեշտը: Եթե նրանք 2.5 կամ 3 միլիոն դոլար են տալիս և գնում են T-90 կամ T-92, մենք պետք է առաջին հերթին հակատանկային միջոցներ գնենք, ինչը շատ ավելի էժան է: Եվ քանի որ մենք հարձակողական գործողությունների նպատակ չունենք, այս պարագայում հակատանկային միջոցները ավելի քան բավարար են»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ կրկնելով, որ իր ասածը չի նշանակում, թե մենք տանկ չպետք է ունենանք, այլ նշանակում է, որ չպետք է կարևորենք միայն քանակը:
Հանրապետության նախագահի նշած երկրորդ քայլը ազնիվ գնումներն են: Սերժ Սարգսյանը շեշտել է. «Մենք պետք է կարողանանք հասնել նրան, որ բոլոր այդ գնումները լինեն ազնիվ և նույն ապրանքատեսակը, նաև մեր ճկուն բանակցության շնորհիվ, գնենք շատ ավելի էժան գնով»:
Նախագահը ներկայացրել է նաև երրորդ սկզբունքը, նշելով, որ մեր ունեցած զինատեսակներին պետք է տիրապետենք շատ ավելի լավ, քան ադրբեջանցիները: Ունենանք շատ ավելի պրոֆեսիոնալ անձնակազմ, քան նրանցն է:
«Այլ ճանապարհ չկա: Այս 3 սկզբունքներով առաջնորդվելով՝ ամբողջովին ի վիճակի ենք վիճակը պահել հավասարակշիռ»,-վստահեցրել է Սերժ Սարգսյանը:
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
12:55
12:43
12:26
12:12
11:58
11:43
11:27
11:13
10:54
10:42
10:25
10:12
09:57
09:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02